Խորհրդարանը երկորրդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հայկ Սարգսյանի՝ խաղային ոլորտին վերաբերող նախագիծը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Խորհրդարանը 58 կողմ, 2 դեմ և 17 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագիծը, որը խաղային ոլորտի հարկային քաղաքականության վերանայմանն է վերաբերվում։Առաջարկվում է երկու անգամ բարձրացնել օնլայն կազինոների և բուքմեյքերական գործունեության համար նախատեսված տուրքերը:

«Կունենանք տարեկան շուրջ 13 մլրդ դրամ հավելյալ պետական եկամուտներ։ Ֆինանսական բեռը տարեցտարի կբարձրանա և այս գործիքի միջոցով հնարավոր կլինի լուծել խաղային օպերատորի հարցը: Օպերատորի միջոցով սահմանափակվելու են օնլայն կազինո խաղալու հնարավորությունները, որոշ սոցիալական խմբերի և պետծառայողների դեպքում առհասարակ արգելք է դրվելու:

Ամբողջ աշխարհում, և Հայաստանում վերջին տարիներին գրանցված ինքնասպանությունների զգալի մասի պատճառը խաղամոլությունն է, որից անմասն չի կարող մնալ բանակը, որը մեր հասարակության հայելին է: 2024 թվականին բանակում տեղի ունեցած ինքնասպանությունների կեսից ավելին խաղամոլության հետևանք է»,- նման վիճակագրական տվյալներ է ներակայացրել հիմնական զեկուցողը։

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն ընդգծեց, որ երկրորդ ընթերցման ընթացակարգում ի սկզբանե նախատեսված հարկային բեռի չափը մի քանի անգամ նվազեցվել է, քանի որ հարկը պետք է լինի տրամաբանական և չի կարող ավելի մեծ լինել, քան այդ ընկերությունների եկամուտը: