«Նախիջևանը հնագույն ադրբեջանական հող է, հայրս թույլ չի տվել, որ այն օկուպացվի»․ Ալիևը՝ Անկարայում

Լուրեր

07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին Անկարայում Իգդիր-Նախիջևան գազատարի բացման արարողությանը, որին նա տեսակապով մասնակցել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հերթական անգամ խեղաթյուրել է պատմությունն ու ՀՀ-ին տարածքային պահանջներ ներկայացրել։

«Ինչպես գիտեք՝ Նախիջևանը հնագույն ադրբեջանական հող է, սակայն ավելի քան մեկ դար այն անջատված է Ադրբեջանի հիմնական մասից։ Դրա պատճառն այն է, որ 1920 թվականին Ադրբեջանի Դեմոկրատական ​​Հանրապետության անկումից հինգ ամիս անց խորհրդային կառավարությունը «Արևմտյան Զանգեզուրը» (ՀՀ Սյունիքի մարզը) անջատեց Ադրբեջանից և միացրեց Հայաստանին։ Այսպիսով, խզվեց ցամաքային կապը Ադրբեջանի հիմնական մասի և նրա անբաժանելի մասի՝ Նախիջևանի միջև»,- ասել է Ալիևը։

Նա հավելել է, թե, իբր, «ավելի քան մեկ դար շարունակվող այդ անարդարությունը խիստ բացասաբար է անդրադարձել Նախիջևանում ապրողների կյանքի վրա»։

Ալիևն ասել է, թե «Ղարաբաղյան առաջին պատերազմը սկսվելուն պես Հայաստանն օկուպացրել է Ղարաբաղը՝ միաժամանակ շրջափակելով Նախիջևանը»։

«Նրանց ծրագրերը ներառում էին նաև Նախիջևանի գրավումը։ Բայց այն ժամանակ հայրս՝ Հեյդար Ալիևը, որպես Նախիջևանի ղեկավար, դա թույլ չտվեց, և բոլորը մոբիլիզացվեցին Նախիջևանի պաշտպանության համար, պաշտպանեցին իրենց հայրենի հողը։ Նախիջևանի օկուպացված չլինելու պատճառներից էր նաև այդ ժամանակ կառուցված «Ումիդի» կամուրջը, որը կապում է Նախիջևանը Թուրքիայի հետ, ինչպես նաև այնտեղից եկող օգնությունը։ Սա նշանակալի ներդրում է ունեցել Նախիջևանի պաշտպանության գործում»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի