Բուրաստան գյուղի մոտ բախվել են ավտոմեքենան և գնացքը. կան զոհեր

Արարատի մարզի Բուրաստան գյուղի մոտ ավտոմեքենան բախվել է մարդատար գնացքին, կան զոհեր։
ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 5-ին՝ ժամը 19։32-ին։
«Պարզվել է, որ Բուրաստան գյուղի մոտակայքում բախվել են Երևան-Երասխ երկաթգծի մարդատար գնացքը և «VAZ» մակնիշի ավտոմեքենան։
Փրկարարները երկու արգելափակված տուժածի դուրս են բերել ավտոմեքենայից»,- ասված է հաղորդագրության մեջ։
«Հարավկովկասյան երկաթուղու» տարածած հաղորդագրության համաձայն՝ մեքենայում գտնվող չորս անձանցից երկուսը մահացել են: