Քոչարյանն իրականությունը սև գույնով ներկելու մոլուցք ունի. Միրզոյան

Լուրեր

19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
19.11.2026 | 20:30
«Ճողոպրել է բանակից», «Վիրավորվել եմ»․ հեռակա բանավեճ Փաշինյանի և «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ-ն չի ստանձնել որևէ պարտավորություն, ներառյալ՝ տարածաշրջանային ենթակառուցվածնքերի ապաշրջափակման վերաբերյալ, որը չի կատարել։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ տարածաշրջանային ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ-ի առաջարկների մասին հայտարարությունն այն մասին, թե հայկական կողմը, իբր, այն չի կատարում։

«Քանիցս ասել ենք, որ պատրաստ ենք օր առաջ բացել տարածաշրջանային ենթակառուցվածքները։ Մենք առաջարկել ենք նաև Խաղաղության խաչմերուկ ծրագիրը»,- հավելեց նախարարը։

Միրզոյանին հարց ուղղող ՔՊ-ական պատգամավոր Լիլի Մինասյանը հիշեցրեց Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի ժամանակ արված այն հայտարարությունը, թե ՀՀ-ն չի համագործակցում այնպիսի երկրների հետ, ինչպիսին Չինաստտանն է։ Պատգամավորը ԱԳ նախարարից հետաքրքրվեց այդ համագործակցության մասին։

«Տիկի՛ն Մինասյան, ես կարող ասել, որ Ձեր նշած անձը կա՛մ անտեղյակությունից, կա՛մ իրականությունը սև գույնով ներկելու մոլուցքից է այդպիսի հայտարարություն արել։ Մենք, իհարկե, Չինաստանի և Հնդկաստանի հետ երկխոսության մեջ ենք։ Մեր համագործակցությունն ընդգրկում է տարատեսակ ոլորտներ»,- մեկնաբանեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։