Թուրքիան և Ադրբեջանը տարածաշրջանում խաղաղության կողմնակից են. Էրդողան

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

«Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով միավորված Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բոլոր ոլորտներում մեծ հաջողություններ են գրանցում, հարաբերությունները մշտապես զարգանում են տարբեր ոլորտներում՝ պաշտպանությունից մինչև առևտուր: Էներգետիկ ոլորտն էլ, որտեղ բազմաթիվ ծրագրեր են իրականացրել, այս համագործակցության առաջնագծում է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ տեսակապով Իգդիր-Նախիջևան գազատարի բացման արարողությանը մասնակցելուց հետո։

«Իգդիր-Նախիջևան գազատարը, որը բացում ենք, կամբողջացնի մեր նախկին ռազմավարական նախաձեռնությունները էներգետիկայի ոլորտում։ Սա նաև կդառնա Նախիջևանի հետ մեր միասնության խորհրդանիշը»,- ասել է Էրդողանը։

Նա հավելել է, որ այն Նախիջևանի բնական գազի բոլոր կարիքները կապահովի առնվազն 30 տարի։

«Այս առիթով ուզում եմ ասել՝ Թուրքիան և Ադրբեջանը խաղաղության, հանգստության և բարգավաճման կողմնակից են։ Մենք միայն խաղաղություն և համագործակցություն ենք ցանկանում մեր տարածաշրջանում, ցանկանում ենք միասին զարգանալ։ Այդ նպատակով մենք բազմաթիվ քայլեր ենք ձեռնարկել և դրսևորել ենք մեր անկեղծությունը։ Այսուհետ մենք վճռական ենք միասին իրականացնելու տարբեր ծրագրեր՝ ուղղված տարածաշրջանային խաղաղությանը, բարգավաճմանը և հանգստությանը»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի