2018-ին Քոչարյանի ընտանիքի անդամները հրապարակում էին, սքրինշոթներ ունեմ. Աննա Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

 

«Սուտ է այն պնդումը, թե ՀՀԿ-ականները սկսել են անդրադառնալ Քոչարյանի ասուլիսին, չկա մի ՀՀԿ-ական, որ քննադատել կամ արձագանքել է Քոչարյանի ասուլիսին»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հեռակա բանավեճին՝ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

«Ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի այս ասուլիսը, այլ նաև նախորդող բոլոր ասուլիսները քննարկման առարկա չեն դարձել և երբևէ նպատակ էլ չի եղել ելակետային քննարկման առարկա դարձնելու»,-ասաց պատգամավորը և նշեց՝ չնայած, ՀՀԿ-ի ղեկավարին անդրադարձ եղել էր։

Մկրտչյանն ավելացրեց, որ իրենք սկսել են իրենց հասցեին ուղղված մեղադրանքներին անդրադառնալ այն բանից հետո, երբ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը «մեկ ամբողջ ժամ նվիրեց ՀՀԿ-ին»։

«Նա անուղղակի ենթադրություններ  է արել, ուղղակի մտքեր արտահայտել, որոնք, իմ գնահատմամբ, սուտ են և դրանց որոշել եմ անդրադառնալ։ Չի կարելի նիկոլական դատախազության կողմից հրապարկված որևէ բանի անունը դնել ապացուցված։ Դա անընդունելի է»,-ասաց պատգամավորը։

Ի պատասխան երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի մեղադրանքին, թե «ՀՀԿ-ն է իշխանությունը հանձնել Նիկոլենց»՝ Մկրտչյանը նշեց. «Չի կարելի տպավորություն ստեղծել, որ 2018-ին ՀՀԿ-ականները բաղձում էին Նիկոլին իշխանություն տալ ու չգիտեին՝ ոնց տային, պետք  է իրենց դագաղներն ու ծաղկեպսակները դնեին, ԱԺ-ում և կառավարությունում քաոս ստեղծեին։

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի պնդումը՝ իշխանությունը հանձնելու մասին, ինձ մոտ շատ վատ կասկածներ է առաջացել, որ միգուցե այդ թեզը նիկոլականներին օգտագործման իրավունքով հանձնվել է, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի կողմից, այսինքն՝ իրենք են մտածել և հորինել այդ թեզը, որովհետև ամբողջ հարցազրույցը նվիրել ՀՀԿ-ին և խոսել չեղած բաներից․․․ ընդ որում բոլորի աչքի առաջ է եղել 2018-ը, այդ ճնշումները, անմարդկային վիճակը, որ ստեղծվել էր ՀՀԿ-ի դեմ։ Մե՞նք էինք այդ ակցիան հորինել՝ «55 դեմ, 3 մլն կողմ», երբ այդ 55 հոգին ՀՀԿ-ականներն էին, որ մերժված էին»,-ասաց նա։

Մանրամասները` տեսանյութում։