ԱՄՆ Գանձապետարանը երբեք չի աջակցել Ամուլսարը հանք դարձնելու ծրագրին․ ՀԲՃ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայկական բնապահպանական ճակատը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Միացյալ Նահանգների Գանձապետարանը երբեք չի աջակցել Ամուլսարը հանք դարձնելու ծրագրին։

Հայտարարությունը՝ ստորև։

«Դատապարտելով Հայաստանի կառավարության հերթական անհեռատես, տնտեսապես տգետ և ժողովրդի կամքին ու դատական վճռին հակառակվող որոշումը՝ կապված Լիդիան ընկերությանը 150 մլն ԱՄՆ դոլարի բյուջետային երաշխիք տալու հետ,

Նկատելով, որ ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունը Հայաստանում, ի տարբերություն ԱՄՆ կենտրոնական տարբեր գերատեսչությունների, չի դադարում հանքարդյունաբերական կապիտալի շահերը տարբեր եղանակներով պաշտպանելուց, այդ թվում՝ գործադրելով քաղաքական լծակներ,

Հայտարարում ենք, որ․

ԱՄՆ Գանձապետարանը (US Treasury)՝ ֆինանսական կարևորագույն որոշումներ ընդունող մարմինը ԱՄՆ-ում և թերևս ողջ աշխարհում, ԵՐԲԵՔ ՉԻ ԱՋԱԿՑԵԼ ԱՄՈՒԼՍԱՐԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ։ Այդ մասին գիտենք Գանձապետարանի ներկայացուցիչների հետ բանավոր խոսակցություններից և զարգացման բանկերի՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) և Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկերի (EBRD) կողմից Ամուլսարի ծրագրի վարկավորումը հաստատելու քվեարկության արդյունքներից։

Որպես ապացույց ներկայացնում ենք 2016 թ․ հուլիսի քվեարկության արդյունքները, երբ EBRD-ի կողմից հանքի կառուցման փուլում վարկն էր հաստատվում, և Գանձապետարանը ՁԵՌՆՊԱՀ Է ՔՎԵԱՐԿԵԼ՝ պատճառաբանության մեջ նշելով Փելոսիի օրենքի և բնապահպանական քաղաքականության հետ կապված մտահոգություններ։ Փելոսիի օրենքը (Pelosi Amendment) 1989 թ․ դեմոկրատական կուսակցության անդամ Նենսի Փելոսիի ջանքերով ընդունված օրենսդրական ակտ է, որը ԱՄՆ կառավարությունից պահանջում է ՁԵՌՆՊԱՀ ԿԱՄ ԴԵՄ ՔՎԵԱՐԿԵԼ (զարգացման միջազգային բանկերի կողմից MDB) վարկավորման այնպիսի ծրագրերի դեպքում, երբ դրանք ունեն զգալի ազդեցություն միջավայրի վրա կամ միջավայրի վրա ազդեցության գնահատումը հանրայնացված չի եղել որոշումն ընդունելուց 120 օր առաջ։ Բանավոր զրույցների ժամանակ մեզ վստահեցրել են, որ  A կատեգորիայի (ծայրահեղ ազդեցություն) ծրագրի նկատմամբ Գանձապետարանի և ԱՄՆ մի շարք այլ գերատեսչությունների դիրքորոշումը եղել է բացասական, որի պատճառով Գանձապետարանը կողմ չի քվեարկել։ Անշուշտ, վարկավորումն առաջ է գնացել զարգացման բանկերի այլ բաժնետերերի քվեարկման արդյունքում (քվեարկության արդյունքների պաշտոնական հրապարակումը՝ այստեղ https://home.treasury.gov/system/files/206/July2016.pdf):

Հայաստանի կառավարությունը՝ ի դեմս վարչապետ Փաշինյանի և Ամուլսարի հարցում ակտիվ դերակատարություն ունեցող փոխվարչապետ Գրիգորյանի, պատասխանատվություն են կրում ոչ միայն Ամուլսարը հանք դարձնելու աղետաբեր էկոլոգիական ու սոցիալական ռիսկերը մասնավոր ընկերության պատասխանատվության դաշտից Հայաստանի քաղաքացիների վրա տեղափոխելու համար, այլև այս անգամ արդեն ֆինանսական անխոհեմ և չհաշվարկված որոշման համար, ինչպիսին նույնիսկ ԱՄՆ Գանձապետարանը հանձն չի առել ընդունել։ Հայաստանի կառավարությունը ֆինանսական այդ ահռելի բեռը Հայաստանի բնակիչների վրա են դնում, և դա իսկապես դառնալու է բեռ, քանի որ արդեն տասնհինգ տարուց ավելի ձգվող այս անիրագործելի և աղետաբեր ծրագիրը մարդիկ թույլ չեն տալու կյանքի կոչել»,- ասված է հայտարարությոունում։