Ի պատասխան Թեհրանի՝ Թուրքիան Իրանի գործերի հավատարմատարին կանչել է ԱԳՆ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարարի Օնջու Քեչելին հայտարարել է, որ Անկարայում Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է նախարարություն՝ անդրադառնալու Թուրքիայի վերաբերյալ իրանցի պաշտոնյաների կողմից ներկայացված տարբեր խնդիրներին և պահանջներին, գրում է TRT Haber-ը։

Քեչելին ընդգծել է, որ նախարարությունը պարբերաբար երկխոսություն է վարում Իրանի պաշտոնյաների հետ։ Նա հաստատել է, որ Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարն այսօր հրավիրվել է նախարարություն՝ երկկողմ հարցերի շուրջ քննարկումների համար։ Հանդիպման ընթացքում Քեչելին նշել է, որ երկկողմ հարաբերությունների վերանայման ընթացքում քննարկվել են նաև Իրանի պաշտոնյաների կողմից Թուրքիայի դեմ ուղղված որոշ մեղադրանքներ։

Նա նշել է, որ իրանցի պաշտոնյաների քննադատությունները Թուրքիայի հասցեին վերջին ժամանակներում հիմնականում հրապարակայնորեն են արտահայտվել, և որ նախարարությունը նախկինում այդ հարցերի վերաբերյալ մանրամասներ է փոխանցել Իրանի իշխանություններին։

«Մենք կարծում ենք, որ արտաքին քաղաքական խնդիրները չպետք է քաղաքականացվեն ներքին նպատակներով։ Այս առումով մենք նախընտրում ենք կարևոր հաղորդագրություններ ուղղակիորեն հաղորդել համապատասխան կողմերին։ Այս մոտեցմանը մենք հետևեցինք այսօրվա հանդիպմանը։ Թուրքիան գնահատում է Իրանի հետ իր հարաբերությունները, և երկու երկրների միջև կապերի ամրապնդումը մնում է առաջնահերթություն»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ  Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հայտարարությունների պատճառով Թեհրանում Անկարայի դեսպանն էր կանչվել այդ երկրի ԱԳՆ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի