Կրեմլը՝ Սպիտակ տանը Թրամփի և Զելենսկիի միջև թեժ բանավեճին Պուտինի արձագանքի մասին

Լուրեր

08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղյակ է բոլոր նրբություններից, թե ինչ է տեղի ունեցել անցյալ ուրբաթ Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Նախագահը ծանոթ է տեղի ունեցածի էությանը: Նա գիտի բոլոր նրբությունները», – ասել է Կրեմլի խոսնակը։

Նրա խոսքով՝ տեղի է ունեցել աննախադեպ իրադարձություն։

«Զելենսկին շատ առումներով ցուցադրել է դիվանագիտական ​​հմտությունների իսպառ բացակայություն։ Ռուսական կողմը համոզված է Պուտինի ճշմարտացիության մեջ»,- հայտարարել է Պեսկովը՝ հավելելով, որ Պուտինը հաշվի է առել տեղի ունեցածը։

Պեսկովը նշել է, թե հաստատվել է Ռուսաստանի ղեկավարի այն թեզը, որ «Մոսկվայի բարի մտադրությունները բանակցային գործընթացի հետ կապված խոչընդոտվում են Կիևի ռեժիմի չկամության պատճառով»։

«Մենք դա տեսանք Վաշինգտոնում»,- եզրափակել է Կրեմլի խոսնակը։

Հիշեցնենք, որ Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի, ինչպես նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի միջև թեժ բանավեճ է տեղի ունեցել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի