Ուկրաինայի ռազմաճակատի գիծը «շարունակում է մոտենալ» ԵՄ-ին․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն հայտարարել է, որ ուկրաինական «առաջնագիծը շարունակում է ավելի մոտենալ» Եվրոպային՝ մեծացնելով եվրոպական պատերազմի հավանականությունը, գրում է France 24-ը։

«Երբեք Եվրոպայում, Եվրամիությունում պատերազմի վտանգն այդքան մեծ չի եղել, սպառնալիքը շարունակում է ավելի մոտենալ մեզ, ճակատային գիծը շարունակում է մոտենալ»,- ասել է նա France Inter ռադիոկայանի հետ զրույցում։

Բացի այդ, նա հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև օդային, ծովային ու էներգետիկ ենթակառուցվածքների վերաբերյալ զինադադարը, եթե ընդունվի, կարող է Ուկրաինային և նրա դաշնակիցներին թույլ տալ որոշել՝ արդյո՞ք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գործում է բարեխղճորեն և պատրաստ է լրջորեն բանակցություններ սկսել երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի շուրջ։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ավելի վաղ հայտարարել էր, որ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան առաջարկում են մասնակի մեկամսյա զինադադար, որը չի վերաբերվի ցամաքային մարտերին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի