Իրանի փոխնախագահ Ջավադ Զարիֆը հրաժարականի դիմում է ներկայացրել

Լուրեր

08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին՝ ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Իրանի ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտնել է, որ հրաժարական է տվել դատական ​​իշխանության ղեկավարի խորհրդով՝ նախագահ Մասուդ Փեզեշքիանի վարչակազմի վրա ճնշումը որոշ չափով թուլացնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 3-ի վաղ առավոտյան նա գրել է X սոցիալական հարթակի իր էջում։

Զարիֆը նշել է, որ մարտի 1-ին այցելել է դատական ​​համակարգի ղեկավար Ղոլամ-Հուսեյն Մոհսենի Էջեյին, որը, հաշվի առնելով երկրում տիրող իրավիճակը, խորհուրդ է տվել նրան վերադառնալ համալսարանում դասավանդմանը՝ վարչակազմի վրա ավելի մեծ ճնշումներից խուսափելու համար։

Զարիֆը նշել է, որ անմիջապես ընդունել է խորհուրդը, քանի որ միշտ ցանկացել է լինել «օգնող, այլ ոչ թե բեռ»: Զարիֆը հավելել է, որ իր գործունեության շուրջ 40 տարիների ընթացքում բախվել է վիրավորանքների, զրպարտությունների և սպառնալիքների, սակայն համառորեն շարունակել է ծառայել իր երկրին:

IRNA գործակալությունը նշում է, որ Զարիֆն իր հրաժարականը ներկայացրել է նախագահին, որը դեռևս պաշտոնական հայտարարություն չի արել այդ կապակցությամբ:

Փոխնախագահի պաշտոնում Զարիֆի նշանակվելը բուռն արձագանք էր գտել խորհրդարանի մի խումբ օրենսդիրների կողմից, որոնք պնդում էին, որ նրա նշանակումը զգայուն պաշտոնում անօրինական է, քանի որ նրա երեխաներից առնվազն մեկն ԱՄՆ քաղաքացիություն ունի:

Համաձայն Իրանի օրենսդրության՝ այն անձինք, որոնք կամ որոնց ընտանիքի անմիջական անդամներն ունեն օտարերկրյա քաղաքացիություն, Իրանի կառավարությունում չեն կարող նշանակվել զգայուն պաշտոններում:

Փեզեշքիանի վարչակազմն օրինագիծ է ուղարկել խորհրդարան՝ օրենքում փոփոխություններ կատարելու համար, որպեսզի դա չվերաբերի այն անձանց, որոնց երեխաներն իրենց ընտրությամբ չեն ստացել օտարերկրյա քաղաքացիություն, ինչպես Զարիֆի դեպքում: Փոխնախագահի երեխաները ծնվել են Միացյալ Նահանգներում, երբ նա ուսանող էր՝ նախքան Նյու Յորքում՝ ՄԱԿ-ում Իրանի առաքելությունում աշխատանքի նշանակվելը։

Սա արդեն Զարիֆի հրաժարական տալու երկրորդ դեպքն է ներկայիս կառավարության կազմում. նա առաջին անգամ հայտարարել էր հրաժարականի մտադրության մասին 2024 թ. օգոստոսի 11-ին՝ նշանակումից ընդամենը տասը օր անց, սակայն նախագահը չէր բավարարել այդ դիմումը։