Ռումինիայում ձերբակալել են չեղյալ հայտարարված նախագահական ընտրությունների առաջին փուլի հաղթողին

Լուրեր

06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռումինիայում ձերբակալվել է նախագահի թեկնածու, չեղյալ հայտարարված ընտրությունների առաջին փուլի հաղթող Կելին Ջորջեսկուն։ Այս մասին հայտնում է նրա հանրային կապերի թիմը, գրում է Current time-ը։

«Կելին Ջորջեսկուն պատրաստվում էր կրկին նախագահի պաշտոնում առաջադրել իր թեկնածությունը։ Նրան ձերբակալեցին Գլխավոր դատախազությունում հարցաքննության համար: Որտե՞ղ է ժողովրդավարությունը, որտե՞ղ են գործընկերները, որոնք պետք է պաշտպանեն ժողովրդավարությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ձերբակալվել է նաև նրա համախոհ և թիկնապահ Հորացիու Պոտրան։ Նրա տանը խուզարկությամբ, ենթադրաբար, հայտնաբերվել են միլիոնավոր դոլարների կանխիկ գումար, ինչպես նաև զենք:

Դատախազության տվյալներով՝ փետրվարի 26-ի առավոտյան խուզարկություններ են կատարվել, ընդհանուր առմամբ, 47 հասցեներում։

Ջորջեսկուն հարցաքննության համար տեղափոխվել է դատախազություն։ Քարոզարշավի ապօրինի ֆինանսավորման և ընտրական օրենսդրության այլ խախտումների վերաբերյալ քրեական գործով այս պահին նա կասկածյալ չէ և որպես վկա է անցնում։

Դեկտեմբերին Ռումինիան չեղյալ էր հայտարարել նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները այն բանից հետո, երբ ռումինական հետախուզական ծառայությունները հրապարակել էին փաստաթղթեր, որոնք ցույց էին տալիս Մոսկվայի օգնությունը Ջորջեսկուի հանրահռչակմանը, որն անսպասելիորեն հաղթել էր մրցավազքում:

Գլխավոր դատախազությունը հետաքննում է նրա նախընտրական քարոզարշավի ընթացքում հնարավոր մանիպուլյացիաներն ու ենթադրյալ փողերի լվացման մեղադրանքը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի