Թուրքիան կգլխավորի Ուկրաինայի վերակառուցման ջանքերը․ Կիևն Անկարային ծրագրեր է փոխանցել

Լուրեր

07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
Բոլորը

Թուրքիան և Ուկրաինան արագացրել են հետպատերազմյան վերակառուցման շուրջ բանակցությունները, թուրքական ընկերությունները պատրաստվում են մասնակցել ենթակառուցվածքային նախագծերին: Ուկրաինայի իշխանությունները նախագծի ծրագրի թղթապանակները կիսել են թուրք պաշտոնյաների հետ, հրատապ նախաձեռնությունների համար մրցույթներ կանցկացվեն 2025 թվականի ապրիլին և մայիսին, գրում է Türkiye gazetesi-ն։

Նշվում է, որ Կիևում Թուրքիայի դեսպանատան և Ուկրաինայի ենթակառուցվածքների զարգացման և նորացման պետական ​​գործակալության պաշտոնյաները հանդիպել են՝ քննարկելու Թուրքիայի կողմից իրականացվող ընթացիկ ծրագրերը և ապագա համագործակցությունը: Ուկրաինացի պաշտոնյաները հաստատել են, որ երկրի վերակառուցման ծրագրերն ընթացքի մեջ են: Որոշ հրատապ ծրագրերի համար մրցույթը լինելու է ապրիլին և մայիսին, մինչդեռ լրացուցիչ լայնածավալ նախաձեռնություններ են նախատեսվում 2025 թվականին։

Ուկրաինայի գլխավոր առաջնահերթություններից մեկը ճանապարհային ենթակառուցվածքների և սահմանային անցումների արդիականացումն է: Պլանները ներառում են գործող սահմանային անցակետերի վերանորոգում, սահմանային նոր օբյեկտների կառուցում համապետական ​​վճարովի ճանապարհային համակարգի ներդրում։

Ուկրաինացի պաշտոնյաները հայտարարել են, որ այդ նախագծերի մրցույթները նախատեսվում են 2025 թվականին։

Ուկրաինական պատվիրակությունը թուրք պաշտոնյաներին տրամադրել է 2025 թվականի այլ առաջնահերթ ուղղություններ: Դրանք ներառում են էներգետիկ և էներգաարդյունավետության նախագծեր, սոցիալական բնակարանային նախաձեռնություններ, ջրամատակարարման նախագծեր։

Այս քննարկումները հաջորդել են Անկարայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հանդիպմանը։ Բանակցությունների ընթացքում Էրդողանն ընդգծել էր Թուրքիայի հանձնառությունը՝ աջակցելու Ուկրաինայի վերականգնման ջանքերին։

«Ես անկեղծորեն հավատում եմ, որ Ուկրաինայում խաղաղության հաստատմամբ մեր հարաբերությունները կհասնեն է՛լ ավելի բարձր մակարդակի, որը հարիր է մեր ռազմավարական գործընկերությանը»,- հայտարարել էր Էրդողանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի