Չիլիի ողջ տարածքում «բլեքաութ» է գրանցվել

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Չիլիի մեծ մասը տուժել է փետրվարի 25-ին գրանցված էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումից։ Reuters-ի փոխանցմամբ՝ տուժել են հատկապես երկրի մայրաքաղաք Սանտյագոն և հանքարդյունաբերական շրջանները։

Dpa գործակալությունը, վկայակոչելով Չիլիի ներքին գործերի և հասարակական անվտանգության նախարարությանը, պարզաբանել է, որ խոսքը վերաբերում է հյուսիսում Արիկա քաղաքից մինչև երկրի հարավում գտնվող Պուերտո Մոնտ քաղաքը ընկած տարածքին։ Տեղական La Tercera թերթն էլ հաղորդում է, որ Չիլիի տնային տնտեսությունների մոտ 80%-ը մնացել է առանց էլեկտրականության։

Փետրվարի 26-ի գիշերը Չիլիում արտակարգ դրություն է հայտարարվել հոսանքազրկման պատճառով, իսկ Սանտյագոյում պարետային ժամ է սահմանվել։ Սանտյագոյում հոսանքազրկման ֆոնին անջատվել է փողոցների լուսավորությունը, իսկ մետրոն դադարեցրել է աշխատանքը։ Էլեկտրաէներգիան կորել է նաև աշխարհի ամենամեծ պղնձի հանքաքարի հանքավայրում՝ Էսկոնդիդայում, գործակալությանը հայտնել է անանուն աղբյուրը: Պղնձի արդյունահանման պետական Codelco ընկերությունն իր հերթին հայտնել է, որ իր բոլոր հանքերը տուժել են հոսանքազրկման պատճառով:

Չիլիի ներքին գործերի նախարար Կարոլինա Տոայի խոսքով՝ միջադեպի պատճառ է դարձել երկրի հյուսիսում էլեկտրահաղորդման գծի խափանումը։ Նա բացառել է կիբերհարձակումը:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի