Ժպիտ առաջացնող փաստ էր․ ավտոբուսի վարորդն ինձ էր մատնացույց անում որպես Սամվել Վարդանյան․ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

«Մեղադրողի ելույթի ժամանակ որոշ նկատառումների հետ մենք համաձայն չէինք։ Դա էինք քննարկում, որոնք կապված էին թե՛ իրավական, թե՛ փաստական հարցերի հետ։ Սամվել Վարդանյանը քաղաքական գործիչ չէ, սովորական քաղաքացի է, և մենք լսեցինք շատ անկեղծ ցուցմունք։ Մարդը նկարագրում էր պատմությունը, թե ինչպես է 2018-ին եղել այն մարդկանց մեջ, որոնք փողոցում պահանջում էին նախորդ իշխանությունների հրաժարականը, հետո ինչպես է հասկացել, որ դա լուրջ խնդիրների է բերելու և բերել է։ Իմ համար անընդունելի էր այն, որ դատական նիստի դահլիճին ոչ բնորոշ, ոչ սազական վարքագիծ իմ կողմից չի եղել և ես զարմացա, որ պարոն Ասլանյանը նման ձևակերպումներ թույլ տվեց։ Մենք քննարկում էինք նաև փաստական բնույթի հարցեր, բաներ կային, որոնք փաստական առումով սխալ էր ներկայացվում»,- այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Factor TV-ի ճշտող հարցին՝ արդյոք դրանք ժպտալու առիթ էին տալիս, Մելիքյանն արձագանքեց՝ «այո»։

Նշենք, որ ավտոբուսում պատգամավոր Հակոբ Ասլանյանի և քաղաքացի Սամվել Վարդանյանի միջև տեղի ունեցած միջադեպի գործով այօրսվա դատական նիստի ժամանակ՝ հանրային մեղադրողի եզրափակիչ ելույթից հետո, պատգամավորն ասաց։

«Նախ, ուզում եմ պետական մեղադրողին շնորհակալություն հայտնել, որ այդպես մանրակրկիտ ներկայացրեց այն, ինչ կար։ Ես դրա վրա, գրեթե, ավելացնելու բան չունեմ։ Բայց ցավում եմ, պետական մեղադրողը մեղադրանք է ներկայացնում, դուք՝ պարո՛ն Մելիքյան, ձեզ համար լայն ժպտում եք»։

Պատգամավորին ընդհատեց դատավոր Դավիթ Արղամանյանը՝ ասելով․ «Եթե անհրաժեշտություն լինի, ես դիտողություն կանեմ, դուք դիտողություններ անելու իրավասություն չունեք»։

Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան