Սամվել Վարդանյանը կտտանքների է ենթարկվել, ի՞նչ կա քննությունից. Մամիջանյանը՝ ՆԳ նախարարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 12:05
Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
06.11.2026 | 11:46
«Գարեգին Բ-ի գործով Արման Սարոյանը և մեղադրողները չէին ներկայացել,միտում ունեն ձգձգելու քննությունը»․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:38
Մարդիկ ունեն պետությունը ատելու հիշողություն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:25
Փաշինյանը պատասխանում է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին․ ՈւՂԻՂ
06.11.2026 | 11:19
29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը
06.11.2026 | 11:11
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 11:08
ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ
06.11.2026 | 11:06
Միածինը միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջներ․ Նիկոլ Փաշինյանը՝ հայերի ինքնության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:00
Արմավիրի մարզում ավազի ապօրինի արդյունահանմամբ պետությանը պատճառված ավելի քան 22,5 մլն դրամի վնասը վերականգնվել է
06.11.2026 | 10:52
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե հաջորդ շաբաթ ՀՀ-ին ՀԱՊԿ-ում կարող են զրկել ձայնի իրավունքից
06.11.2026 | 10:40
Կառլեն Մկրտչյանը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 2 մլն դրամ
06.11.2026 | 10:35
Փաշինյանը բանախոսությամբ է հանդես գալիս «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ին․ ՈՒՂԻՂ
Բոլորը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը Երևանում ընթացում Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ բարձրացրեց ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ ոստիկանական կտտանքների հարցը:

«Իրավիճակը ինչպիսի՞ն է, երբ խոսքն այն ոստիկանների նկատմամբ ներքին քննությունների մասին է, որոնք, իմ կարծիքով, անհամաչափ ուժ են կիրառել խաղաղ ցուցադրումների նկատմամբ։ Ի՞նչ իրավիճակ է Սամվել Վարդանյանի գործով, որը կտտանքների է ենթարկվել դիմակավորված մարդկանց կողմից, երբ գտնվում էր ոստիկանության մեքենայի մեջ»,- դիմելով ՆԳ նախարարին՝ հարցրեց Մամիջանյանը։

Ի պատասխան ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն էլ արձագանքեց. «Թե՛ հավաքների ազատության իրավունքի կոնտեքստում ձեր նշած դեպքերի մասով, և թե՛ նաև Սամվել Վարդանյանի կոնկրետ գործի մասով, բոլոր դեպքերով արդեն Քննչական կոմիտեում նախաձեռնված են քրեական վարույթներ: Ես չեմ հավակնի որևէ ձևով գնահատականներ տալ այդ դեպքերին, քանի որ լինելով գործադիր իշխանության ներկայացուցիչ, ես հասկանում եմ իմ գործառույթների սահմանը և քննչական կոմիտեն է, որ անկախ, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում պիտի տա այս հարցերի պատասխանը։

Քննչական կոմիտեն կարծում եմ պատեհ պահի հանդես կգա համապատասխան հայտարարություններով, որովհետև որևէ կաշկանդվածություն դեպքերի մասով չկա»:

Մանրամասները՝ տեսանյութում։