Ասել է` «ա´յ նիկոլական վիժվածք, մարդամե՞ջ ես դուրս գալիս». հանրային մեղադրող. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակ նստավայրում այսօր շարունակվում էին ավտոբուսում պատգամավոր Հակոբ Ասլանյանի և քաղաքացի Սամվել Վարդանյանի միջև տեղի ունեցած միջադեպի գործով հիմնական դատալսումները։ Եզրափակիչ ելույթում հանրային մեղադրող Հայկ Ավետյանը նշեց․

«Սամվել Վարդանյանը մոտենում է, ոչ այս կողմ, ոչ այն կողմ, ասում է՝ դուք մարդամեջ եք դո՞ւրս գալիս, ա՛յ հակահայ դավաճան, վիժվածք, նիկոլական վիժվածք և այլն։ Սա քննադատությո՞ւն է, պատվարժա՛ն դատարան, սա կարող է տեղավորվել խոսքի ազատության շրջանակներո՞ւմ»,- ասաց Ավետյանը՝ դիմելով դատավոր Դավիթ Արղամանյանին։

Սամվել Վարդանյանի պաշտպաններից Ռուբեն Մելիքյանը, մինչ մեղադրողի կողմի եզրափակիչ ելույթին անցնելը, միջնորդեց փոխել պաշտպանյալի խափանման միջոցը։ Դատարանը որոշեց խափանման միջոցներից վերացնել երկուսը՝ գրավն ու վարչական հսկողությունը։ Բացակայության արգելք խափանման միջոցը պահպանվում է։

Նշենք, որ Հակոբ Ասլանյանի և Սամվել Վարդանյանի միջև տեղի ունեցած միջադեպի օրը Վարդանյանը ձերբակալվել էր։ Նրա նկատմամբ քրեական վարույթ էր նախաձեռնվել խուլիգանության հոդվածով։ Այնուհետև մեղադրանքը լրացվել էր քաղաքական կամ այլ հայացքներով պայմանավորված թշնամանք կամ անհանդուրժողականություն հրահրելու հոդվածով:

Մանրամասները՝ տեսանյութում։