Միջնորդում եմ Սամվել Վարդանյանին մեղավոր ճանաչել. հանրային մեղադրող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
25.02.2025 | 15:41Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակ նստավայրում այսօր շարունակվում էին ավտոբուսում պատգամավոր Հակոբ Ասլանյանի և քաղաքացի Սամվել Վարդանյանի միջև տեղի ունեցած միջադեպի գործով հիմնական դատալսումները։ Այսօր եզրափակիչ ելույթ ունեցավ մեղադրող կողմը։
«Միջնորդում եմ Սամվել Վարդանյանին մեղավոր ճանաչել՝ նկարագրված հանցանքները կատարելու համար»,- եզրափակիչ ելույթի վերջում ասաց հանրային մեղադրող Հայկ Ավետյանը։
Հիշեցնենք՝ Սամվել Վարդանյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու և քաղաքական կամ այլ հայացքներով պայմանավորված թշնամանք կամ անհանդուրժողականություն հրահրելու մեջ։
Մանրամասները՝ տեսանյութում։