Առատ ձյան շնորհիվ Երևանի օդում փոշու պարունակության նվազում է արձանագրվել

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
Երբ ձմռանը մեր շրջակայքը ծածկվում է ձյունով, մենք հաճախ հիանում ենք այդ հանդարտ գեղեցկությամբ, սակայն, շրջակա միջավայրը պարզապես գեղեցկացնելուց բացի, ձյունը կարևոր դեր է կատարում՝ մաքրում է օդը: Հետազոտությունները և տվյալները ցույց են տալիս, որ ձյունը զգալի ներդրում ունի մթնոլորտի մաքրման և օդի որակի բարելավման գործում․ գրում է
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։

«Ինչի ապացույց է մայրաքաղաքում նախորդ շաբաթ տեղացած առատ ձյան հետևանքով փոշու պարունակության նվազումը. փետրվարի 21-23-ը Երևան քաղաքի 5 դիտակայաններում փոշու օրական պարունակության գերազանցումներ սահմանային թույլատրել կոնցենտրացիայից չեն դիտվել։Ըստ էության, ձյունը ծառայում է որպես օդի օրգանական ֆիլտր: Այն կլանում է օդում վնասակար նյութերը, ներառյալ մանր մասնիկները (PM2.5) և կայուն օրգանական աղտոտիչները (պոլիքլորացված դիբենզո-պ-դիօքսինները և ֆուրանները (PCDD/Fs))՝ արդյունավետորեն հեռացնելով դրանք օդից և թողնելով գետնին:

Թեև և՛ անձրևը, և՛ ձյունը օգտակար են օդի որակի բարելավման համար, ձյան յուրահատուկ կառուցվածքն այն հատկապես արդյունավետ է դարձնում: Ձյան փաթիլների բարդ բյուրեղային կառուցվածքի շնորհիվ, դրանց կլանման մակերեսն ավելի մեծ է, քան անձրևի կաթիլների դեպքում: Սա թույլ է տալիս փաթիլների անկման ժամանակ որսալ և պահել ավելի շատ մասնիկներ՝ դրանով իսկ մեծացնելով օդը մաքրելու նրանց կարողությունը:

Ձյունը շատ ավելին է անում, քան պարզապես գեղեցկացնում է մեր միջավայրը, այն ավելի առողջ է դարձնում»,- ասված է հաղորդագրությունում։