«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագծի որոշ կետեր մտահոգիչ են․ մի խումբ ՀԿ-ներ առաջարկություններով են հանդես եկել

Լուրեր

03.08.2026 | 17:21
927 մլն դոլար․ Սարդ-մարդու մասին նոր ֆիլմը տարվա ամենաեկամտաբեր մեկնարկն է գրանցել կինովարձույթում
03.08.2026 | 17:16
2 նախարարություններ դեռ նախարարներ չունեն
03.08.2026 | 17:09
Կինս դեկրետում է, որից հետո չի վերադառնա ԱԺ աշխատանքի. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:00
2 փոխվարչապետները վերանշանակվեցին իրենց պաշտոններում
03.08.2026 | 16:56
Գելենջիկի մոտ լողափին հանգստացողների վրա ուկրաինական ԱԹՍ է ընկել․ զոհվել է 6 մարդ, կան տասնյակ վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:51
Հայտնի է ԲՏԱ նոր նախարարի անունը
03.08.2026 | 16:44
Դուք այս պահին ճլորած չեք, բայց կարող են լինել նման ստոպ-կադրեր․ Կոնջորյանը՝ Էդգար Ղազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:38
Ուկրաինայի կողմից պահեստների վրա հարվածներից հետո Wildberries-ի վաճառողներին հասցված վնասը գնահատվում է շուրւ 215-280 մլրդ ռուբլի․ Forbes
03.08.2026 | 16:30
Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է․ Կոնջորյանը՝ ամսական 3,6 միլիոն դրամի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:23
Իրանը մահապատժի է ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող երկու տղամարդու
03.08.2026 | 16:22
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում «Նոայի» մրցակիցը կարող է լինել «Այաքսը»
03.08.2026 | 16:15
Կառավարությունից ու համայնքապետարաններից՝ խորհրդարան․ ովքեր են ՔՊ-ի նոր պատգամավորները
03.08.2026 | 16:09
Զելենսկին հայտնել է, թե ինչ պաշտոնի է նշանակվելու Ռուստեմ Ումերովը
03.08.2026 | 16:02
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 15:53
Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
Բոլորը

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ն, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն հանդես են եկել առաջարկություններով «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու նախագծի վերաբերյալ։

Մասնավորապես նշվում է, որ օրենքի նախագծի որոշ կետեր մտահոգիչ են, հատկապես անձնական և բժշկական գաղտնիքի հավաքագրման և օգտագործման տեսանկյունից և առաջարկվում է․
– դադարեցնել օրենքի նախագծի քննարկումը
– տվյալ իրավական ակտի անհրաժեշտությունը քննարկել Առողջապահության նարարության հետ
– հրաժարվել այն կարգավորումներից, որոնք կարող են անհամաչափ միջամտություն պարունակել անձնական տվյալների պաշտպանության հարցում։

Հարողդագրությունը՝ ստորև․

«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ 2025 թվականի փետրվարի 6-ին Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տեղադրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

Նախագծի որոշ դրույթներ խնդրահարույց են, ինչի վերաբերյալ դիտարկումները ներկայացվում են ստորև․

Նշված նախագծով առաջարկվում է սույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի վերջում ավելացնել հետևյալ նախադասությունը․ «Անկանխիկ գործարքներ իրականացնելիս կարող են սահմանվել գործարքի իրականացման հավել յալ պայմաններ, որը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ»։

Որպես կատարվող փոփոխության հակիրճ հիմնավորում հեղինակը նշել է, որ «սույն կարգավորմամբ հնարավորություն կընձեռնվի շուկայի բոլոր մասնակիցների համար սահմանել հավասար և արդար պայմաններ, կնվազեցվի վերահսկող մարմինների կողմից ստուգումների
իրականացումը՝ այդպիսով կանխարգելելով խախտումների իրականացումը, ինչպես նաև թույլ կտա ստանալ ճշգրիտ և ամբողջական տվ յալներ, մասնավորապես՝ բժշկական հաստատությունների կողմից համապատասխան բժշկական տվ յալների մուտքագրում էլեկտրոնային առողջապահական համակարգ, որը հնարավորություն կտա ցանկացած պահի դրությամբ ունենալ հավաստի տեղեկատվություն ՀՀ առողջապահական համակարգում
մատուցված ծառայությունների քանակական և որակական ցուցանիշների վերաբերյալ՝ անկախ բժշկական ծառայությունների մատուցման համար ֆինանսավորման աղբյուրից, որի շնորհիվ կձևավորվի ճշգրիտ վիճակագրություն, կնվազեցվի հավել յալ հետազոտությունների, կրկնակի բուժումների, նշանակումների և բժշկական սխալների քանակը՝ նվազեցնելով առողջապահական ծախսերը, և միարժամանակ քաղաքացու վերաբերյալ ունենալ ամբողջական առողջապահական տվ յալներ»։

Տվ յալ նախագծի վերաբերյալ առկա է մի քանի դիտարկում, որոնք վերաբերում են նախագծի հեղինակին, հիմնավորվածությանն ու որոշակիությանը և բժշկական գաղտնիքի պահպանմանը։

1․ Նախագծի հեղինակը․ Համաձայն e-draft.am կայքէջի քննարկվող նախագծի հեղինակը հանդիսանում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Հարկ է նշել, որ նախագծի հիմնավորման մեջ, ի թիվս այլնի, նշվում է, որ նախագիծը կապված է Կառավարության 2021- 2026 թվականների ծրագրի «4.5 Առողջապահություն», «6.8 Հարկաբյուջետային քաղաքականության» և «6.9 Հարկային և մաքսային վարչարարություն» բաժիններին։

Միաժամանակ յուրաքանչյուր նախարարության լիազորությունների շրջանակը սահմանվում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի հավելվածով։ Համաձայն դրա՝ նշված ոլորտներում քաղաքականության մշակումը
պատկանում է Առողջապահության նախարարությանը և Ֆինանսների նախարարությանը։ Գտնում ենք, որ նշված նախագծի մշակումը չի բխում «Կառավարության կառուցվածքի և 1 https://www.e-draft.am/projects/8285/about գործունեության մասին» ՀՀ օրենքի և Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի դրույթներից և դուրս է Պաշտպանության նախարարության գործառույթներից։

2. Հիմնավորվածություն և որոշակիություն․ Նախագծով առաջարկվող փոփոխության տեքստը բավականին ընդհանրական է գրված և հիմնավորման նպատակի համեմատ շատ լայն է։ Ըստ նախագծի հիմնավորման փոփոխությամբ առաջարկվող նպատակը առողջապահության ոլորտում կատարվող վճարումների համար որոշակի հսկողություն
սահմանելն է՝ կատարվող վճարումների վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, լրացուցիչ տվ յալներ ստանալու եղանակով։ Սակայն օրենքի փոփոխության նախագծի մեջ դա հստակ նշված չէ և հետագայում Կառավարությունը կարող է վճարային քարտերով այլ ոլորտներում կատարվող վճարումների վերաբերյալ ստացվող տեղեկատվության ստացման կարգ սահմանել։

3․ Բժշկական գաղտնիքի պահպանումը․ Առաջարկվող կարգավորումը որոշակի առումով կարող է առաջացնել անձնական տվյալների, մասնավորապես՝ բժշկական գաղտնիք կազմող տվ յալների լրացուցիչ միջամտության հավանականություն։ Ներկա պահին պետությունը տեղեկատվություն ստանում է այն բժշկական ծառայությունների վերաբերյալ, որոնք
կատարվում են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծրագրերի շրջանակում։ Առաջարկվող կարգավորումից հետո, եթե Կառավարությունը սահմանի լրացուցիչ տվ յալների ցանկ, կստացվի, որ ցանկացած բժշկական ծառայության համար անկանխիկ վճարում կատարելիս, պետությունը կարող է ստանալ տվ յալ թե բանկային հաշվեհամարի տերը որ բուժհաստատությունում ինչ բժշկական սպասարկում է ստացել։ Այսինքն` անձի սեփական միջոցներով կատարված բժշկական սպասարկման մանրամասները հայտնի են դառնում
նաև այլ շրջանակի, ինչը համարվում է օրենքով և այլ իրավական ակտերով պաշտպանվող տվ յալների լրացուցիչ հավաքագրում ու իրավունքների միջամտություն։

Առաջարկում ենք դադարեցնել օրենքի նախագծի քննարկումը, տվյալ իրավական ակտի անհրաժեշտությունը քննարկել Առողջապահության նախարարության հետ և հրաժարվել այն կարգավորումներից, որոնք կարող են անհամաչափ միջամտություն պարունակել անձնական և բժշկական գաղտնիքի հավաքագրման և օգտագործման տեսանկյունից»։