Պենտագոնը զանգվածաբար աշխատանքից կազատի քաղաքացիական աշխատակիցներին

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը փետրվարի 21-ից կսկսի քաղաքացիական աշխատակիցների զանգվածային կրճատումները և կդադարեցնի աշխատանքի ընդունումը՝ որպես կառավարության անձնակազմի կրճատման Դոնալդ Թրամփի վարչակազմի ծրագրի մի մաս: Այս մասին հայտնում է Defense One-ը։

Սա առաջին հերթին կանդրադառնա մեկ տարի առաջ փորձաշրջանով աշխատանքի ընդունված աշխատողների վրա:

Նշվում է, որ DOGE-ի անդամները (Սպիտակ տան կառավարության արդյունավետության գրասենյակ, որը ղեկավարում է  Իլոն Մասկը) առաջին այցը Պենտագոն կատարել են անցած ուրբաթ։ Նույն օրը Պենտագոնի քաղաքականության հարցերով պաշտոնյան նախազգուշական նամակ է ուղարկել աշխատակիցներին:

Սոցցանցերում հրապարակված տեսանյութում ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հաստատել է, որ Պենտագոնը «վերագնահատում է փորձաշրջան անցնող անձանց թիվը»:

Military.com-ի փոխանցմամբ՝ DOGE-ի թիմն արդեն սկսել է վերանայել Պենտագոնի բյուջեի ծախսերը: Փորձագետները մուտք են գործել ԱՄՆ Պաշտպանության նախարարության տեղեկատվական համակարգեր և տվյալների բազա: Հեգսեթը զինվորական ծառայություններին հրամայել է բացահայտել 50 միլիարդ դոլարի ծրագրերը, որոնք կարող են կրճատվել:

Ինչպես հայտնի է՝ Պենտագոնը, որի բյուջեն կազմում է մոտ 850 միլիարդ դոլար, ամենախոշոր դաշնային գործակալությունն է և տիրապետում է ԱՄՆ ազգային պաշտպանության մասին ամենազգայուն տեղեկատվությանը:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի