Ավինյանը հետևել է իր հորդորին՝ բահը ձեռքին ձյուն է մաքրում

Լուրեր

08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
Բոլորը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը բահը ձեռքին ձյուն է մաքրում․ համացանցում է տարածվել տեսանյութը։ Դատելով տարածքից՝ Ավինյանը, ամենայն հավանականությամբ, Ավան վարչական շրջանում է՝ թաղապետարանի տարածքում։ Ավինյանի թիմակից, ՔՊ խմբակցության ավագանու անդամ Միքայել Խաչատրյանը ֆեյսբուքում տեղադրել է Ավինյանի՝ ձյուն մաքրելու տեսանյութը և կից գրել, որ «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքել է իր՝ 2016թ. ֆեյսբուքյան գրառմանը»։

Նշենք, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը 2016 թվականի դեկտեմբերին այդ ժամանակվա քաղաքապետին և քաղաքապետարանի անձնակազմին հորդորել էր վերցնել բահերն ու Երևանի փողոցներից մաքրել ձյունը։ Երեկ երբ ֆեյսբուքյան օգտատերերն ակտիվորեն տարածում էին Ավինյանի այդ գրառումը, Factor TV-ն արձանագրեց, որ Ավինյանը ֆեյսբուքյան էջից հեռացրել է գրառումը։ Մեր հրապարակումից հետո՝ քաղաքապետը կրկին վերականգնել էր այն։

«Եթե ձյուն մաքրելու տեխնիկա չկա, լուծումը հետևյալն ա. քաղաքապետարանի անձնակազմը, Տարոնի գլխավորությամբ, վերցնում են բահերը (լապատկա) ու հայդե փողոցներով ձյուն մաքրելու»,- 2016 թվականի դեկտեմբերի 26-ին գրել էր ակտիվիստ Տիգրան Ավինյանը։

 

Արփի Հակոբյան