Արգենտինայի նախագահը Իլոն Մասկին բենզասղոց է նվիրել

Լուրեր

08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
Բոլորը

ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար, գործարար Իլոն Մասկը ելույթ է ունեցել Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովում։ Միջոցառմանը ներկա Արգենտինայի նախագահ Խավիեր Մայլին նրան բենզասղոց է նվիրել, գրում է Reuters-ը։

Համաժողովը տեղի է ունեցել փետրվարի 20-ին, ամերիկյան Մերիլենդ նահանգում։ Մասկի ելույթի ժամանակ Արգենտինայի նախագահը բենզասղոցը ձեռքին բարձրացել է բեմ։ Նա այն տվել է գործարարին, որն ի պատասխան՝ սեղմել է նրա ձեռքը, ապա սկսել թափահարել բենզասղոցը։

«Սա բենզասղոց է բյուրոկրատիայի համար»,- բղավել է գործարարը։

Բենզասղոցը Խավիեր Մայլիի նախընտրական արշավի գլխավոր խորհրդանիշն էր, որն այդ գործիքն օգտագործում էր որպես պետական ծախսերի կրճատման խորհրդանիշ։ Նույն նպատակով էլ Դոնալդ Թրամփի հրամանագրով ստեղծվել է DOGE-ը։ Անցյալ շաբաթ ԱՄՆ 14 նահանգների դատախազները դատական հայց են ներկայացրել Թրամփի և Մասկի դեմ։ Հայցվորները պնդում են, որ DOGE-ը ստեղծվել է Սահմանադրության խախտմամբ։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի