Մոսկվան և Բաքուն քննարկել են ադրբեջանական տարածքով դեպի Իրան գազատարի կառուցումը

Լուրեր

08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
Բոլորը

ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը հանդիպել է Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի հետ, ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել է դեպի Իրան գազատարի կառուցման նախագիծը, որն անցնելու է Ադրբեջանի տարածքով։ Այս մասին հայտնում է ՌԴ Էներգետիկայի նախարարությունը։

Նշվում է, որ քննարկվել են վառելիքաէներգետիկ ոլորտում համագործակցության հեռանկարային ուղղությունները։

Նախարարը ներկայացրել է տեխնոլոգիական ինքնիշխանության ձեռքբերման նոր մոտեցման մոդել, որը հիմնված է վառելիքաէներգետիկ համալիրի՝ որպես երկրի տնտեսության հիմքի վրա։ Մոդելը ներառում է ռուսական ընկերությունների հիմնական իրավասությունները, որոնք կազմում են տեխնոլոգիական ինքնիշխանությունը: Նա նաև ադրբեջանական կողմին հրավիրել է զարգացնել համագործակցությունը տեխնոլոգիական լուծումների փոխանակման առումով։

«Կողմերը քննարկել են նաև համագործակցությունը դեպի Իրան գազատարի կառուցման նախագծի շրջանակներում, որի երթուղին անցնելու է Ադրբեջանի տարածքով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ցիվիլևն ընդգծել է ռուս-ադրբեջանական համագործակցության կառուցողական բնույթը և նշել, որ կողմերը մտադիր են զարգացնել համագործակցությունը վառելիքաէներգետիկ համալիրի բոլոր ոլորտներում։

«Ռուսաստանը և Ադրբեջանը կառուցողական երկխոսություն են կառուցում էներգետիկ ոլորտում, ինչպես նավթագազային հարցերում, այնպես էլ այլ ոլորտներում՝հենվելով երկար տարիների մեր հսկայական համատեղ փորձի և մեր ընդհանուր պատմության վրա: Մեզ համար թանկ են  մեր բարեկամական հարաբերությունները Ադրբեջանի հետ»,- ասել է ռուս նախարարը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ցիվիլևը հայտարարել էր, որ Ռուսաստանից Իրան գազատարն անցնելու է Ադրբեջանով, դրա երթուղին համաձայնեցված է։

«Ադրբեջանով երթուղին համաձայնեցված է։ Այժմ մենք բանակցությունների վերջնական փուլում ենք՝ գնի հաստատման։ Ծավալներն արդեն հստակեցված են։ Գինը  միշտ էլ կոմերցիոն խնդիր է, ուստի ստեղծվել են աշխատանքային խմբեր և մասնագետները մշակում են գնագոյացման մոտեցումը»,- ասել էր ռուս պաշտոնյան։

2024 թվականի հունիսի վերջին «Գազպրոմը» և իրանական ազգային գազային ընկերությունը ռազմավարական հուշագիր են ստորագրել Իրանին ռուսական գազի մատակարարումների կազմակերպման մշակման վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի