Ամփոփվել են Կոտայքի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները

Լուրեր

06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վովա Հակոբյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
Բոլորը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 19-ին ամփոփվել են Կոտայքի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Կոտայքի մարզի դատախազ Կարեն Սուքիասյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք:

Կարեն Սուքիասյանը ներկայացրել է Կոտայքի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքների մասին զեկուցագիրը՝ ի թիվս այլնի անդրադառնալով մարզում նախաձեռնված քրեական վարույթներին, մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական վարույթներին և այլն: Այս համատեքստում Կոտայքի մարզի դատախազը տեղեկացրել է, որ 2024 թվականի ընթացքում նախաձեռնվել է 4204 քրեական վարույթ (2023 թվականին՝ 4046): Կոտայքի մարզի դատախազության դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 1190 քրեական վարույթ՝ 1276 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 823 վարույթ՝ 860 անձի վերաբերյալ): 2024 թվականին դատարաններում ավարտվել է 1116 քրեական գործ՝ 1150 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 425 քրեական գործ՝ 446 անձի վերաբերյալ):

2024 թվականի ընթացքում հանցագործությունների հետևանքով պետությանը պատճառվել է 148 միլիոն 361 հազար դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 119 միլիոն 445 հազար դրամը (շուրջ 300 հազար ԱՄՆ դոլար): Համայնքներին պատճառված 3 միլիոն 50 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

Կոտայքի մարզի դատախազ Կարեն Սուքիասյանը, անդրադառնալով պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում կատարված ուսումնասիրությունների արդյունքներին, տեղեկացրել է, 2024 թվականին մարզի դատախազների կողմից դատարան է ներկայացվել 6 հայցադիմում, իսկ ընդհանուր առմամբ, 2023 թվականից փոխանցված՝ Կոտայքի մարզի դատախազության կողմից հարուցված հայցերով դատարանի վարույթում 2024 թվականին քննվել և քննվում է 10 հայց՝ ընդհանուր 104 միլիոն 272 հազար դրամ և 33 հազար ԱՄՆ դոլար հայցապահանջով:

Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հանձնարարել է մարզի դատախազին 2025 թվականին, պահպանելով 2024 թվականին արձանագրված դրական ցուցանիշները, շարունակել պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները