«Արթիկ» և «Վանաձոր» ՔԿՀ-ներում ևս ուսումնաարտադրական կենտրոններ կստեղծվեն․ ՔԿԾ պետն ու ԵԽ ներկայացուցիչը շրջայց են կատարել

Լուրեր

06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Դիանա Ղազարյանը շրջայց են կատարել «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը և Եվրոպայի խորհրդի «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի ղեկավար Դիանա Ղազարյանը փետրվարի 18-ին աշխատանքային այցով եղել են ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում․ տեղեկացնում են ՔԿԾ-ից։

Այցի հիմնական նպատակն Էր ուսումնասիրել հիմնարկների այն տարածքները, որտեղ «Սևան» քրեակատարողական հիմնարկի օրինակով ԵԽ-ի աջակցությամբ ստեղծվելու են ուսումնաարտադրական կենտրոններ։ Ծովինար Թադևոսյանը և Դիանա Ղազարյանը տեղում դիտարկել են հնարավոր տարբերակները և լուծումները։

Շրջայց է կատարվել նաև հիմնարկների այն տարածքներում, որտեղ վարձատրվող աշխատանքներում ներգրավված դատապարտյալների կողմից իրականացվել են և դեռ ընթանում են շինվերանորոգման աշխատանքներ, այն է՝ կարանտինային մասնաշենքում, կարճատև և երկարատև տեսակցության սենյակներում, պատժախցերում և բնակելի գոտիների այլ տարածքներում։ Ուսումնասիրվել են նաև վերանորոգման ենթակա հատվածները։

Հավելենք, որ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում վերոնշյալ աշխատանքներն իրականացնում են նաև այն ազատազրկված անձինք, որոնք մասնակցել են ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպված «Շինարարական հմտություններ» դասընթացին։ Ազատազրկված անձանց վերասոցիալականացմանն ուղղված այս կրթական ծրագրի շնորհիվ դատապարտյալները, ձեռք բերելով նոր հմտություններ, ստացել են դրանք գործնականում կիրառելու և վարձատրվելու հնարավորություն։