Ալիևը Ստեփանակերտում, այսպես կոչված, «Հաղթանակի» զբոսայգու հիմնարկեքին է մասնակցել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր այցելել է հայաթափված ու էթնիկ զտման ենթարկած Ստեփանակերտ։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ալիևը այստեղ մասնակցել է հիմնանորոգումից և վերակառուցումից հետո Bulud անունը կրող հյուրանոցի բացման։ ։
Բացի այդ, Ալիևը մասնակցել է, այսպես կոչված, «Հաղթանակի» զբոսայգու հիմնարկեքի արարողությանը։
Ալիևը նաև ծանոթացել է նաև կարի ֆաբրիկայի գործունեությանը, որն Ադրբեջանի և Ուզբեկստանի համատեղ ձեռնարկությունն է։
Հավելենք, որ նախօրեին էլ Ալիևը կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի այցելել էր Ակնա և Ասկերան։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի