Թուրքիան կատարյալվայր է ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի հնարավոր խաղաղության բանակցությունների համար. Էրդողան

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ իր երկիրը կատարյալ վայր է Կիևի և Մոսկվայի միջև հնարավոր բանակցությունների համար։

«Վերջին երեք տարիների մեր ակտիվ դիվանագիտության շնորհիվ մեր երկիրը կատարյալ վայր կլինի Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև հնարավոր բանակցությունների համար առաջիկայում։ Ես ընդգծել եմ, որ մենք կտրամադրենք ցանկացած աջակցություն, որպեսզի բանակցությունների արդյունքը լինի տևական խաղաղությունը»,- ասել է Էրդողանը։

Նա նշել է, որ հանդիպման օրակարգում կարևոր տեղ են գրավել երկկողմ հարաբերություններին վերաբերող թեմաները։

«Մենք քննարկել ենք առևտրային հարաբերություններում ձեռնարկվելիք քայլերը։ Ես բարձր եմ գնահատում Զելենսկիի քայլերը Ղրիմի թաթար մեր հայրենակիցների իրավունքների վերաբերյալ, որոնք պայքարում են Ուկրաինայի տարածքային ամբողջականության համար»,- նշել է Թուրքիայի նախագահը։

Նա ընդգծել է, որ Անկարան պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը․ «Մենք մեր հարգանքն ենք հայտնել այս հարցի նկատմամբ ամենուր։ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը մեզ համար անփոխարինելի է։ Ներկայում ամբողջ աշխարհը խաղաղության է սպասում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այս պատերազմում»։

Ըստ Էրդողանի՝ կապահովեն խաղաղությունը և անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն թե՛ արտգործնախարարի, թե՛ Պուտինի հետ հանդիպումներում։

«Մենք ցանկանում ենք քայլեր ձեռնարկել՝ հնարավորինս շուտ խաղաղություն ապահովելու համար»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի