Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության և ինտեգրման կենտրոնին դիմած հայրենակիցների աշխարհագրությունը բավական լայն է՝ ասում է կենտրոնի վարչության պետ Հովհաննես Ալեքսանյանը։
«Վերջին տարիներին կենտրոնին դիմած, կենտրոնի ծրագրերով անցած, ինչպես նաև խորհրդատվություն ստացած հայրենակիցների թիվը 40-ից ավելի երկրներից է։ Անշուշտ, այս շարքում առաջատար տեղը պատկանում է ՌԴ-ին, նախկինում առաջատար էին Մերձավոր Արևելյան մեր համայնքները՝ Սիրիայից և Լիբանանից եկած հայրենակիցները»,- ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության և ինտեգրման վարչության պետը։