Եվրոպայի առաջնորդները Փարիզում կհանդիպեն Ուկրաինայի շուրջ միասնական դիրքորոշում ձևավորելու համար․ ԶԼՄ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպական երկրների ղեկավարները Մյունխենի անվտանգության համաժողովի ավարտից հետո կհանդիպեն Փարիզում՝ Ուկրաինայի վերաբերյալ համատեղ դիրքորոշում մշակելու նպատակով։ Այս մասին փետրվարի 16-ին հայտնել են մի քանի լրատվամիջոցներ՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։

BBC-ի տեղեկություններով՝ այս ոչ ֆորմալ հանդիպման նախաձեռնությունը պատկանում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, իսկ դրա հիմնական գաղափարական ուղղությունը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։

Ելիսեյան պալատը դեռևս պաշտոնական հայտարարություն չի տարածել հանդիպման վերաբերյալ, սակայն Լեհաստանի պատգամավոր Գրեժոգժ Սխետինան RMF FM ռադիոկայանին հայտնել է, որ երկրի վարչապետ Դոնալդ Տուսկը փետրվարի 17-ին կմասնակցի հանդիպմանը։ Ավելի վաղ Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին X սոցիալական ցանցում գրել էր, որ Մակրոնը «արդեն հրավիրում է Եվրոպայի առաջնորդներին Փարիզ», սակայն ավելի ուշ ջնջել էր գրառումը։

Reuters գործակալությունը հայտնում է, որ հանդիպման նպատակը Եվրոպայի միասնական դիրքորոշման ձևավորումն է՝ կապված Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից առաջ մղվող խաղաղ բանակցությունների հետ, որոնց շրջանակում եվրոպական երկրների ներգրավվածությունը սահմանափակ է։

Նշվում է, որ Քիր Սթարմերը ծրագրում է եվրոպական գագաթնաժողովից հետո քննարկել դրա արդյունքները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նրանց հանդիպումը Վաշինգտոնում նախատեսված է փետրվարի վերջին։ Դրանից հետո հնարավոր է ևս մեկ գագաթնաժողով՝ եվրոպացի առաջնորդների և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ։