Տեսչական ստուգումներ ՊԲ-ում. ուշադրության կենտրոնում են մարտական խնդիրների կատարման հետ կապված ոլորտները

Լուրեր

13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
Բոլորը

Սեպտեմբերի 25-ից հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակներում ՊԲ մի շարք զորամասերում, հանրապետության գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի ղեկավարությամբ, մեկնարկել են տեսչական ստուգումներ, որոնք նպատակ են հետապնդում ստուգել նշված կառույցների ունակությունները առաջադրված ուսումնամարտական խնդիրների կատարման առումով, ունենալ մարտական պատրաստականության իրական պատկերը, ինչը հնարավորություն կտա վերադասին ենթակա ստորաբաժանումներին խնդիրներ առաջադրելիս լինել առավել հասցեական և ուսումնական ծրագրերն ու զորքերի ամենօրյա գործունեությունը կյանքի կոչել արդյունավետության առավել բարձր ցուցանիշներով:

Ինչպես տեղեկացնում է  ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, տեսչական ստուգումների արդյունքում մասնավոր ուշադրության կենտրոնում  են  լինելու մարտական խնդիրների կատարման հետ կապված ոլորտները, ինչպես նաև հրամանատարական պատրաստության, թիկունքային ապահովման և զորքերի ծառայության հարցերը: Առանձին ուշադրություն է դարձվելու նաև զորամասերում առկա  սպառազինության ու ռազմական տեխնիկայի սպասարկման ու շահագործման ուղղություններին, մասնավորապես մարտական պայմաններում այն գործարկելու անձնակազմի հմտություններին ու տեսական գիտելիքներին:

Տեսչական ստուգումները ՊԲ զորամասերում շարունակվում են: Դրանց ընթացքի և արդյունքների  մասին կանդրադառնանք առաջիկա հաղորդագրություններում: