Սիլվա Համբարձումյանն Օսկանյանի միջոցով դիմել է Գևորգյանին․ հրապարակվեց ենթադրյալ կաշառքի մեղադրանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանում՝ նախագահությամբ դատավոր Սարգիս Պետրոսյանի, այսօր շարունակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և մյուսների գործի քննությունը։ Հանրային մեղադրողները ներկայացրին Արմեն Գևոգյանի մեղադրանքը ինչպես ենթադրյալ կաշառքի և փողերի լվացման, այնպես էլ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ։

Ըստ կաշառքի դրվագի՝ Սիլվա Համբարձումյանը, հանդիսանալով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակիցն ու տնօրենը, 2007 թվականին այդ ընկերության միջոցով սահմանված կարգով ձեռք է բերել օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության, ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 2007 թվականի հոկտեմբերի 18-ին տրված՝ ոսկի-բազմամետաղի ուսումնասիրության թիվ 54, կապարի, ցինկի, պղնձի ուսումնասիրության թիվ 56 և պղնձի, պղինձ-մոլիբդենիումի ուսումնասիրության թիվ 55 հատուկ լիցենզիանները: Լիցենզիաների ձեռք բերման աճուրդներին առանց խոչընդոտների մասնակցելու և հաղթելու համար, Սիլվա Համբարձումյանն իր մտերիմ, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի միջոցով դիմել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանին, իսկ վերջինս հանձնարարել է ՀՀ բնապահպանության նախարարին՝ աջակցել նրան:

«Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության կողմից նշված լիցենզիաները ձեռք բերելուց հետո, 2008 թվականի փետրվարի 3-ին կնքված նախնական, իսկ 2008 թվականի մարտի 25-ին կնքված հիմնական առուվաճառքի պայմանագրերով, Սիլվա Համբարձումյանն իրեն պատկանող այդ ընկերության 100 տոկոս բաժնեմասերը 12 մլդ 360 մլն ՀՀ դրամին համարժեք 40 մլն ԱՄՆ դոլարով վաճառել է Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «ՌԱԿ ՄԻՆԵՐԱԼԶ ԸՆԴ ՄԵԹԱԼԶ ԷՖ ԶԵԹ» ՍՊ ընկերությանը:

Հիշյալ գործարքը կնքելու համաձայնություն ստանալու համար Սիլվա Համբարձումյանը 2008 թվականի հունվարի վերջին օրերին Վարդան Օսկանյանի միջոցով նախապես դիմել է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝ Արմեն Գևորգյանին։ Նրանց համաձայնությունը ստանալու հետ միաժամանակ, Սիլվա Համբարձումյանը մտադրվել է վերջիններիս կաշառք տալ, որպեսզի նրանք իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով չխոչընդոտեն իր բաժնեմասերի օտարման գործարքի կնքմանը և լիազոր մարմնի միջոցով ընկերությանը չզրկեն հատուկ լիցենզիաներից: Կաշառք տալու առաջարկը Սիլվա Համբարձումյանը Վարդան Օսկանյանի միջոցով հայտնել է հիշյալ պաշտոնատար անձանց: Մի քանի օր անց Սիլվա Համբարձումյանը Վարդան Օսկանյանից տեղեկացել է, որ ընկերության բաժնեմասերի առուվաճառքի գործարքը կնքելու համար հիշյալ պաշտոնատար անձինք ընդունել են նրա՝ կաշառք տալու մասին առաջարկը: Վարդան Օսկանյանը Սիլվա Համբարձումյանին հայտնել է նաև, որ կաշառքի գումարը ստանալու համար հիշյալ պաշտոնատար անձանց անունից ներկայանալու է Արմեն Գևորգյանի մտերիմ, գործարար Սամվել Մայրապետյանը:

Կաշառք ստանալու առաջարկն ընդունած ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձինք 2008թ. փետրվարից մայիսն ընկած ժամանակաընթացքում Սիլվա Համբարձումյանից մաս-մաս ստացել են կաշառքի իրենց մասնաբաժինները: Մասնավորապես, Արմեն Գևորգյանը 2008 թվականի ապրիլինին Սամվել Մայրապետյանի միջոցով Սիլվա Համբարձումյանից պահանջել է կաշառքի իր մասը՝ 1 մլն դոլարը։

Մանրամասները՝ տեսանյութում