ՌԴ կառավարական զեկույցը բացահայտում է Մոսկվայի մտահոգությունը, որ Արևմուտքի ճնշումը խոչընդոտում է նախկին խորհրդային երկրներին իր ուղեծիր տանելուն․ Financial Times

Լուրեր

25.05.2026 | 22:30
Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում վիլլայի անվանական սեփականատեր է, որտեղ ապրել է Ալինա Կաբաևան. այն գնվել է «Գազպրոմբանկի» միջոցներով. The Insider
25.05.2026 | 22:28
Լավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել
25.05.2026 | 22:15
ՊԵԿ-ը արձագանքել է կաշառքի կասկածանքով ձերբակալված աշխատակիցների դեպքին
25.05.2026 | 22:01
Կրեմլի հաշվարկն այն է, որ տնտեսական շանտաժով ազդեն ընտրողի քվեի վրա․ Լևոն Բարսեղյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 21:42
Օսիպյանը քաղբանտարկյա՞լ․ արցախցի գործիչը հացադուլի մեջ է, քաղհասարակությունը պահանջում է ազատել նրան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 21:37
ՔՊ-ն քարոզարշավը հրավառությամբ սկսեց, գունավոր ծխի դատարկ պարկուճները թափվեցին հրապարակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 21:24
Ադրբեջանցի ոստիկան է սպանվել Իրանի հետ սահմանին փոխհրաձգության հետևանքով
25.05.2026 | 21:10
Ծառուկյանի տունը՝ ծերերի՞ն․ Փաշինյանի նախընտրական խոստմանը ԲՀԿ ղեկավարն արձագանքում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 21:00
Նիկոլ Փաշինիյանի ուժը կարող է քվեարկել մեր վարչապետի թեկնածուի օգտին, եթե նախկինների վերադարձից շատ է վախենում․ Միքայել Նահապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 20:57
Ծրագիր ունենք, որ Հայաստանում ունենանք մեր Արցախը․ Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 20:44
Կգա, կիմանաք․ Միրզոյանը` Ռուբիոյի այցի նպատակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 20:35
Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավարի ինքնաթիռը կորցրել է GPS ազդանշանը Ռուսաստանի սահմանի մոտ
25.05.2026 | 20:26
Ստեփանակերտում ու Շուշիում հեղեղներ են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 20:11
Ձերբակալել են ՊԵԿ աշխատակիցներ կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով. ՆԳՆ
25.05.2026 | 20:08
«Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական հանրահավաքը Գյումրիում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ռուս պաշտոնյաները կարծում են, որ Արևմուտքի ճնշումը խոչընդոտում է նախկին խորհրդային երկրներին ռուսականուղեծիր քաշելու և համաշխարհային հարավի հետ տնտեսական կապեր հաստատելու՝ Մոսկվայի ջանքերին: Այս մասին ասվում է կառավարությունից արտահոսած զեկույցում, գրում է Financial Times-ը։

Լրատվամիջոցը հայտնում է, որ անցյալ տարվա ապրիլին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի գլխավորած նիստում զեկույցը ներկայացվել է ներքին կարգով, որը հազվագյուտ պատկերացում է տալիս այն մասին, թե ինչպես է Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայում վնասել Մոսկվայի ամենամոտ դաշնակիցների հետ հարաբերություններին: Վերլուծությունը հատկապես ընդունում է, որ արևմտյան պատժամիջոցների ճնշումը, ինչպես նաև տնտեսական նախաձեռնությունները կարողացել են սեպ խրել Մոսկվայի և նրա մերձավոր առևտրային գործընկերներից մի քանիսի միջև:

Նշվում է, որ ՌԴ կառավարության զեկույցը ներկայացվել է մի քանի տասնյակ բարձրաստիճան պետական ​​պաշտոնյաների և Ռուսաստանի խոշորագույն պետական ​​ընկերությունների բարձրաստիճան ղեկավարների։ Հանդիպմանը ներկա են եղել նաև կոշտ գծի փորձագետներ, ինչպիսիք են Սերգեյ Կարագանովը, որը կոչ է արել նախագահ Վլադիմիր Պուտինին միջուկային զենք կիրառել Եվրոպայի դեմ, ինչպես նաև Ալեքսանդր Դուգինը, որն ուկրաինացիների դեմ արմատական ​​բռնության ջատագովն է:

Զեկույցում ասվում է, որ Մոսկվայի նպատակն է վերականգնել իր մուտքը դեպի գլոբալ առևտուր՝ Ռուսաստանին դնելով եվրասիական առևտրային բլոկի կենտրոնում, որը կձգտի մրցակցել ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Չինաստանի տնտեսական ազդեցության ոլորտների հետ: Ռուսաստանը դիտարկում է «մակրոտարածաշրջանի» ստեղծումը՝ որպես կարևոր երկարաժամկետ նախագիծ, որը կվերապրի Արևմուտքի հետ Ուկրաինայի ապագայի վերաբերյալ ցանկացած բանակցություն և կօգնի ամրապնդել նրա դիրքերը «համաշխարհային բեմում»։

Նոր դաշինքը Ռուսաստանին կմիացնի գլոբալ հարավին, յուրաքանչյուր կողմին հնարավորություն կտա օգտվել հումքից, զարգացնել ֆինանսական և տրանսպորտային կապերը և միավորել դրանք ընդհանուր «աշխարհայացքի միջոցով», որտեղ, ինչպես ասվում է զեկույցում «մենք գրում ենք նոր աշխարհի կանոնները և ունենք մեր պատժամիջոցների քաղաքականությունը»։

Սակայն զեկույցն ընդունում է, որ Ռուսաստանի գլոբալ վերածննդի խոչընդոտները մնում են էական: Դրանում ասվում է, որ արևմտյան երկրները սպառնացել են Կենտրոնական Ասիայի երկրներին՝ հետևել պատժամիջոցներին՝ օգտագործելով «մտրակի և բլիթի» մոտեցումը, առաջարկելով նրանց մուտք գործել դեպի համաշխարհային շուկաներ, տրանսպորտային միջանցքներ և մատակարարման շղթաներ, որոնք շրջանցում են Մոսկվան:

Ըստ զեկույցի՝ Ռուսաստանի դաշնակիցներն օգուտ են քաղել պատժամիջոցներից՝ դուրս մղելով ռուսական բիզնեսին իրենց իրավասությունից, վերահսկելով ներմուծման և արտահանման հոսքերն ու արտադրությունը Ռուսաստանից դուրս բերելով։ Ասվում է նաև, որ Կենտրոնական Ասիայի երկրները լրացուցիչ վճարներ են պահանջել՝ փոխհատուցելու պատժամիջոցների խախտման ռիսկերը:

Զեկույցում նշվում է, որ Ռուսաստանը ստիպված կլինի «երկար խաղ խաղալ»՝ Կենտրոնական Ասիայի երկրներին իր ուղեծրում պահելու համար։ Մոսկվան դիմում է նրանց ընդհանուր պատմությանը և հարգում է նրանց անկախությունը, միաժամանակ, հասկանալով, որ Ռուսաստանի հաղթանակն Ուկրաինայի դեմ պատերազմում բավարար չի լինի Արևմուտքի պատժամիջոցների ճնշումը դադարեցնելու համար:

«Ռուսաստանի նման երկրի հետ սերտ հարաբերությունները դժվարությունների աղբյուր կդառնան»,- ասվում է զեկույցում։

Նաև ընդգծվում է, որ Կենտրոնական Ասիայի երկրներն օգտվում են Ռուսաստանի «խոցելիությունից» և ձգտում են «ինտեգրվել առանց Ռուսաստանի» այնպիսի խմբերում, ինչպիսին է Թյուրքական պետությունների կազմակերպությունը:

«Երկրները փոխել են իրենց աշխարհայացքը՝ վերանայելով մեր հավաքական պատմությունը, ռուսերենի փոխարեն անգլերենը որպես երկրորդ լեզու առաջ մղելով, ընդունելով արևմտյան կրթական չափանիշները և իրենց էլիտաներին ուղարկելով Արևմուտք սովորելու: Երկրները պետք է կողմնորոշվեն Ռուսաստանի նկատմամբ իրենց դիրքորոշման հարցում»,- եզրափակում է զեկույցը։

Լրատվամիջոցը նշում է, որ Ղազախստանը՝ տարածաշրջանի ամենամեծ տնտեսությունը, դատապարտել է ռուսական ներխուժումը, հրաժարվել ճանաչել Ռուսաստանի տարածքային նվաճումները և ձգտում է ցույց տալ, որ համապատասխանում է Արևմուտքի պատժամիջոցներին: Հարևան Ղրղզստանը, սակայն, վճռականորեն անցել է Ռուսաստանի կողմը և դարձել է պատժամիջոցներից ենթադրյալ խուսափելու կարևոր ուղի։

Զեկույցում դիտարկվում է Բելառուսը որպես Ռուսաստանի համար ամենահաջող օրինակ և այն համեմատում նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ 2018 թվականի տնտեսական դիվերսիֆիկացման կոչը վեց տարի անց նրա այն հայտարարության հետ, որ «մենք միշտ կլինենք Ռուսաստանի հետ միասնական»:

Ըստ զեկույցի, սակայն, Մոսկվայի գլխավորած Եվրասիական տնտեսական միությունը, որը ներառում է Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը և Ղրղզստանը, նույնպես բախվում է «համակարգային մարտահրավերների»։ Դրանք ներառում են պատժամիջոցների ռիսկեր, տարբեր վճարային համակարգերի կիրառում այն բանից հետո, երբ արևմտյան երկրները բացառեցին Ռուսաստանին SWIFT  համակարգից և արժութային հսկողությունը, որը Մոսկվան ներդրել է՝ պատժամիջոցների ազդեցությունը հաղթահարելու համար:

Լրատվամիջոցը մեկնաբանությունների համար կապ է հաստատել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի մամուլի խոսնակի հետ, սակայն նա չի պատասխանել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի