Պայքարելու ենք,  որ Նիկոլ Փաշինյանը չվերընտրվի և նորից վարչապետ չդառնա. Հովիկ Աղազարյան

Լուրեր

08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեկնարկել  է «Քաղաքացիական պայմանագրից» հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի  հիմնած  «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցություն» համագումարը: Նախքան համագումարի մեկնարկը Հովիկ Աղազարյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ընտրել են կուսակցության  նախագահի և վարչության անդամներ: Խոսելով կուսակցության առաքելության մասին՝ Աղազարյանը հայտարարեց.

«Նպատակահամար չգտանք այս կամ քաղաքական ուժին միանալը: Մեր նպատակներում կա հետևյալը՝ մենք պայքարելու են, որ հերթական կամ առաջիկայում հավանական արտահերթ ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը չվերընտրվի և նորից չդառնա վարչապետ»:

Աղազարյանի խոսքով՝ ընտրությունների ժամանակ հասարակությանը կներկայացնեն իրենց  ծրագրերը:

Հարցին` իրենց կուսակցության օրակարգում նաև հրաժարականի՞ պահանջ կա, նա ասաց. «Չէ, այդպես մի՛ նայեք, երբ մենք ասենք պահանջում ենք իշխանության հրաժարական, պետք է ուրեմն վաղվանից այդ հարցը բերենք օրակարգ: Մենք ընտրությունների միջոցով ենք ուզում ներկայանալ ժողովրդին, փողոցային պայքար չի լինի»:

Ավելի վաղ ՔՊ վարչության  որոշմամբ Հովիկ Աղազարյանը հեռացվել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների հիմնավորմամբ։

Հիշեցնենք՝  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ տեղեկացրել էր, որ ՔՊ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին խնդրել է պատգամավորական մանդատները վայր դնել՝ հույս հայտնելով, որ Հովիկ Աղազարյանը կկատարի իր խնդրանքը։ Նոյեմբերի 22-ին Նարեկ Զեյնալյանը Աժ էր ներկայացրել մանդատը վայր դնելու դիմումը։ Հովիկ Աղազարյանը, փաստորեն, մերժել էր Փաշինյանի խնդրանքը։

Աղազարյանի մանդատը դնելու հարցն օրակարգում էր հայտնվել այն բանից հետո, երբ Ազգային ժողովում լսումների ժամանակ Քննչական կոմիտեի այդ ժամանակվա նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտարարել էր՝ պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու գործով երկու հոգի միջնորդել է իրեն: Հովիկ Աղազարյանի և Արգիշտի Քյարամյանի միջև ԱԺ նիստերի դահլիճում տեղի էր ունեցել վեճ, Աղազարյանը պնդել էր, թե Քյարամյանը ստում է: ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի՝ ԱԺ-ում արած հայտարարությունների մասով Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ՔՕ 486-րդ հոդվածի 1-ին մասով (Արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը): Իսկ  Քյարամյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից:

 

Մանյա Պողոսյան