Մերձավանի կրակոցների գործով քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ
Հասարակություն
06.02.2025 | 12:09
Մերձավան բնակավայրում տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ, որոնցից 3-ը ձերբակալված են: Այս մասին Factor.am-ին տեղեկացրին Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ երեկ Մերձավանում զինված հարձակում է եղել վարչական ղեկավարի տան դիմաց, որի հետևանքով 1 մարդ է մահացել, 1-ն էլ՝ վիրավորվել։
Նախաքննությունը շարունակվում է:
Անժելա Պողոսյան