Դավիթ Խուդաթյանն աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալ Վարդան Կոստանյանին
Քաղաքականություն
03.02.2025 | 12:34
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՏԿԵՆ աշխատակազմի հետ․ տեղեկացնում են գերատեսչությունից։
Նախարարն աշխատակազմին է ներկայացրել իր նորանշանակ տեղակալ Վարդան Կոստանյանին և մաղթել արդյունավետ աշխատանք։
Հաջորդիվ քննարկվել են հրատապ անելիքները, ոլորտային պատասխանատուները զեկուցել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքները, ընթացիկ անելիքները։ Քննարկվել են աշխատանքային այլ հարցեր ևս։