Հիմնավորումները դեռ պետք է թարմ լինեն Նիկոլ Փաշինյանի հիշողության մեջ, թե ինչու մայիսի 8-ին ձայն տվեցինք իրեն, այժմ իրավիճակը կտրականապես այլ է․ Արմեն Աշոտյան

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Factor․am-ի հարցազրույցը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ  Արմեն Աշոտյանի հետ


-Պարոն Աշոտյան, երեկ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հայտարարության, որ  Հայաստան վերադառնալուց հետո սկսելու է  քաղաքական ուժերի հետ  բանակցություններ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների  անցկացման շուրջ, Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կրկին ասաց, որ հիմքեր չեք տեսնում ԱԺ լուծարման համար, բայց պատրաստ եք քննարկումների։ ՀՀԿ-ն այդ բանակցություններին մասնակցելո՞ւ է և ի՞նչ առաջարկով:

-Ազգային ժողովի լուծարման առաջարկը նոր չէ, վարչապետը տարբեր պատրվակներով, առիթներով ու հիմնավորումներով փորձում է այս հարցն առաջ տանել։ Կարծում եմ՝ ավելի ազնիվ կլիներ իր կողմից ասել, որ ցանկանում է, որ ԱԺ-ն լուծարվի, որպեսզի երաշխավորի իր քաղաքական վերարտադրությունը։ Սա է իր միակ գերնպատակը․ մնացած բոլոր հիմնավորումները, որ բերում է Նիկոլ Փաշինյանը, դրանք են՝ Երևանի ընտրության արդյունքներ, տնտեսական բարեփոխումներին վերաբերող հիմնավորումներ, լեգիտիմության հետ կապված հարցեր, որևէ քննադատության չեն դիմանում։ Վարչապետը պետք է ասի իրական և ազնիվ պատճառը՝ իր վերարտադրման ցանկությունը։  Իսկ նման անհատական ցանկությունների ձևավորման օրակարգ Հայաստանում ձևավորված չէ։ Բայց քաղաքական կոնսուլտացիաների անհրաժեշտություն երկրում վաղուց է հասունացել, և կարող ենք հույս ունենալ, որ Նիկոլ Փաշինյանի կողմից քաղաքական կոնսուլտացիաների անցկացման պատրվակն են Երևանի ընտրության արդյունքները։

Իսկ թե ինչպիսի հարցեր կլինեն, այդ հանդիպմանն ավելի մոտ շրջանում կարող ենք նաև հրապարակել։  Ամեն դեպքում քաղաքական օրակարգը պետք է լինի բաց, որովհետև մենք էլ հարցեր ունենք առաջադրելու, որ  հանրայնացվեն։ Մենք կարծում ենք, որ քաղաքական երկխոսության անհրաժեշտություն կա, իսկ օրենսդիր իշխանության հետ  ուլտիմատումների ու ուժի տեսանկյունից գործադիր իշխանության խոսելաոճը  Հայաստանին որևէ լավ տեղ չի տանելու և որևէ լավ օրինակ չի ծառայելու ապագա իշխանության լեգիտիմության կամ ժողովրդավարության զարգացման առումով։

– Նիկոլ  Փաշինյանը նմանատիպ պնդումներին արձագանքեց ՀՀԿ առաջնորդի հայտնի խոսքերով՝ յա իրո՞ք, հիշեցրեց, որ մայիսի 8-ին էլ էիք նույն բանն ասում, բայց ժողովրդի ճնշման տակ քվեարկեցիք:  Հեռանկարը, որ ժողովուրդը ԱԺ-ն կարող է շրջափակել, նկատի առե՞լ եք։

– Մայիսի 8-ին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը որոշակի ձայներ տվեց Նիկոլ Փաշինյանին, որ նա դառնա վարչապետ, որպեսզի խուսափեինք երկրում ստեղծված անիշխանության մթնոլորտից և հարցականի տակ չդնեինք պետական ինստիտուտների գոյությունը, երկրի կառավարելիությունն ու անվտանգությունը։ Կարծում եմ՝ այս հիմնավորումները դեռ պետք է թարմ լինեն Նիկոլ Փաշինյանի հիշողության մեջ։ Եվ հասարակության մոտ նույնպես։ Այժմ իրավիճակը կտրականապես տարբեր է․ Նիկոլ Փաշինյանը գործադիր իշխանության ղեկավարն է, Սահմանադրությամբ ունի ոչ միայն բազում իրավունքներ, այլև  պարտականություններ ու լիազորություններ, այդ թվում՝ ապահովելու երկրում կարգուկանոնը և իշխանության բոլոր ճյուղերի տարանջատ ու առանձին գործելու համար  խոչընդոտներ չստեղծելու սահմանադրական նորմը։ Հետևաբար, այդ զուգահեռները նույնպես քննադատությանը չեն դիմանում, որովհետև այսօր Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետն է և պատասխանատու է բոլոր մարմինների, քաղաքացիների գործունեության, նրանց ազատությունների ու իրավունքների համար։ Հետևաբար, ցավում եմ, որ նման բարդույթով է պարոն Փաշինյանը պատրաստվում գնալ քաղաքական երկխոսությունների։ Դա հարվածելու է Հայաստանի ներսում քաղաքական զարգացումներին և, իհարկե, մեծապես հարվածելու է Հայաստանի իմիջին։ Նաև եվրոպական կառույցներում, սա նույնպես աներկբա է։

-Չեք կարծո՞ւմ, որ ամեն դեպքում,  սեպտեմբերի  23-ից այս առումով իրավիճակ է փոխվել, և կա կարծիք, որ Երևանի քաղաքային ընտրություններում իշխող թիմը անցկացրեց ԱԺ արտահերթ ընտրությունների   համար վստահության հանրաքվե ու ստացավ դրական պատասխան։

-Երևանի քաղաքապետի ընտրությունները, որպես ՏԻՄ  ընտրություններ, ստացվեցին, որպես, այսպես կոչված, վստահության հանրաքվե՝ ոչ, որովհետև մասնակցության  թիվը ոչ մի կապ չունի  ժողովրդավարական  երկրում քաղաքական որոշումների կայացման հիմքի հետ։ Հետևաբար,մենք ունենք Երևանի նոր քաղաքապետ, որին նաև շնորհավորել ենք, նաև՝ հաղթած թիմին, բայց վստահության հանրաքվեի մասով պետք է փաստենք, որ, այո, ունենք, մոտ 30  տոկոս կազմակերպված, ՆիկոլՓաշինյանին աջակցող, իր քաղաքական օրակարգը կիսող  հասարակության հատված Երևան քաղաքում։ Նույն Երևանում հասարակության ճնշող մեծամասնությունը այդ խաղի կանոնները չընդունեց և չի կարող որոշումների կայացման մեջ խաղից դուրս մնալ։ Նույնը կարելի է ասել նաև հայաստանյան ողջ հասարակության համար։ Հետևաբար, այս ընտրությունների պատրվակով կամ արդյունքների շահարկման ցանկությամբ փորձել վերակենդանացնել ԱԺ լուծարման քաղաքական իդեա-ֆիքսը վարչապետի կողմից, նույնպես չի դիմանում քննադատությանը։ Բոլոր նման փաստարկները, որոնք շատ արագ հակադարձվում են, բերում են մի հանգամանքի, որ կրկնեմ, Նիկոլ Փաշինյանը ազնիվ չի ասում, թե ինչու է ուզում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնել։  Եվ այս փաստարկների ներքո փորձում է քողարկել իր՝ այդ հարցը բացառապես ուժային ճանապարհներով լուծելու ցանկությունը։ Կրկնեմ՝ Ազգային ժողովների, խորհրդարանների վրա ուժ գործադրելու նախադեպեր, իհարկե, կան պատմության մեջ, բայց դրանցից և ոչ մեկը լավ չի ավարտվել։ Դրանք լավ չեն ավարտվել այն երկրների համար, որտեղ գործադիր իշխանությունը փորձել է նման ձևով հարց լուծել։ Գործադիր մարմինը տարանջատ է օրենսդիր մարմնից, և հասարակության կազմակերպված, բայց ոչ ամբողջական հատվածի թիկունքում թաքնվելով՝ այս հարցի լուծումը նույնպես հեռանկարային չէ։

-ԱԺ պատգամավոր, ՔՊ անդամ  Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ  չսպասելով, որպեսզի  հաստատվի, որ  ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի ձայնագրությունն  իրականությանը համապատասխանող ձայնագրությո՞ւն է,  թե ոչ, Արփինե Հովհաննիսյանն արդեն ԵԽԽՎ-ում հայտարարել է, որ նման բան կա։ Հայտնի է, որ   ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում որոշում է կայացվել, որ մոնիտորինգ է իրականացվելու «Հայաստանում իրավունքի գերակայության ապահովման, օրենսդիր և դատական իշխանությունների անկախության ապահովման, ինչպես նաև քաղաքական հետապնդումների կապակցությամբ», համազեկուցողներն էլ  գալու են, ժամկետների մասին հայտնի՞ է։

-Շատ պարզ էր, որ հայտնի սկանդալային  ձայնագրությունը իրական է և դրա ի հայտ գալուց հետո թե՛ վարչապետը, թե՛դրան առնչվող պաշտոնատար անձինք շատ արագ ընդունեցին այդ ձայնագրության իսկությունը, և այդ շահարկումները անիմաստ և ծիծաղելի են։ Ինչ վերաբերում է եվրոպական կառույցների հետ աշխատանքին, ապա Հայաստանը միջազգային և , մասնավորապես, եվրոպական ընտանիքի մաս է, և բազմաթիվ պարտավորություններ ունի՝ ժողովրդավարության կայացման, կառուցման և զարգացման առումով․․․

-Նախկինում, երբ իշխանություն էիք, մշտապես նշում էիք, որ պետք չէ ներքին սպիտակեղենը ի ցույց դնել դրսում։  Չե՞ք համարում, որ այս նախաձեռնողականությունը վնասում է ՀՀ շահերին:

-Եթե անգամ նախկինում քննադատել ենք նման դրսևորումները, որոնք եղել են նախկին ընդդիմության կողմից, ապա այդ ընդդիմությունը, նույն՝ Նիկոլ Փաշինյանը, երբ պատգամավոր էր, մշտապես բարձրաձայնել է ինչ-ինչ խնդիրների մասին  Հայաստան ժամանած պատվիրակությունների մոտ և քննադատում էր երկրի իշխանություններին։ Նույնը անում էր նաև տարբեր միջազգային հարթակներում։ Նույնը անում էր և 2017-ին, երբ մասնակցում էր ընտրություններին՝ և՛ խորհրդարանական, և՛ քաղաքապետի։ Այսինքն՝ եթե այս գործելաոճի պատճառով մենք ժամանակին մեղադրում էինք ընդդիմությանը, ապա, ընդդիմությունն էլ  տևական ժամանակ կրկնում էր այն, ինչ մենք ենք հիմա անում։ Եվ  եթե իրենք հիմա մեղադրում են մեզ, ուրեմն  կամ կրկնում են մեր սխալները, եթե դա սխալ է, կամ պարզապես չեն ուզում առերեսվել ճշմարտության հետ, եթե դա ճշմարտություն է։ Նաև հիշեցնեմ, որ Հայաստանը բազում եվրոպական կառույցների անդամ է, այդ թվում ԵԽ-ի դեռ մոնիտորինգի տակ գտնվող երկիր է՝ անկախ այս վերջին իրադարձություններից։ Եվ այցի հրատապությունը պայմանավորված է այս վերջին ներքին զարգացումներով։ Եվ այդ այցից հետո վարչապետի հաջորդիվ հայտարարություններն ու ելույթները միայն ընդգծում են այդ այցի կարևորությունը։ ՀՀԿ-ն երկար տարիներ և այսօր էլ ու վաղը շարունակելու է սպասարկել ազգային ու պետական շահը, բայց այդ ազգային ու պետական շահը երբեք չի շփոթելու օրվա կառավարությունների, այդ թվում՝ այսօրվա անձի անձնական շահերի հետ։ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, բայց պետությունը կոչվում է Հայաստանի Հանրապետություն։ Եվ իշխանությունը առողջ դատողություն դրսևորելու դեպքում մեր՝ եվրոպական կառույցներին դիմելու այդ գործընթացը գուցե դիտարկի որպես ահազանգ, որ երկրի ներսում չի թողել քաղաքական բանակցությունների ու երկխոսության որևէ արդյունավետ հարթակ։ Կյանքը ցույց տվեց, որ հրապարակային ու հանրային ելույթներով փոխհրաձգությունը չի ծառայում երկրում կառուցողական միջավայրի, ժողովրդավարության ապահովմանը։ Այդքան ջանք, որ գործադրվում է երկրում քաղաքական մթնոլորտը վերջնականապես ապականելու, անհանդուրժողականության քարոզչության և բաժանարար գծեր ստեղծելու համար, եթե այդ ջանքերը ուղղորդվեին տնտեսական զարգացմանը, վստահաբար, կառավարությունից կարելի էր ավելի լավ արդյունքներ ակնկալել, քան տեսնում ենք այսօր։

 

Անի Սահակյան