Չինաստանը Պենտագոնից 10 անգամ մեծ տարածքով հրամանատարական կենտրոն է կառուցում

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չինաստանը Պեկինի մերձակայքում հսկա հրամանատարական կենտրոն է կառուցում՝ իր զինված ուժերը ղեկավարելու համար։ Ենթադրվում է, որ այն զգալիորեն ավելի մեծ է լինելու, քան ԱՄՆ պաշտպանության նախարարության շենքը և պարունակելու է բունկերներ, որոնք կարող են պաշտպանել Ժողովրդական ազատագրական բանակի (PLA) առաջնորդներին, այդ թվում՝ միջուկային հարվածներից:
Արբանյակային պատկերներում, որոնք և ձեռք են բերվել Financial Times-ի կողմից, երևում է շինհրապարակ Պեկինից 30 կմ հարավ-արևմուտքում: Դրա տրամագիծը գերազանցում է 4 կմ-ը։ ԱՄՆ հետախուզությունն ուսումնասիրում է այդ լուսանկարները։

Հաստատությունը կդառնա աշխարհի ամենամեծ ռազմական հրամանատարական կենտրոնը, թերթին հայտնել են ԱՄՆ մի քանի ներկա և նախկին պաշտոնյաներ:  Դատելով լուսանկարներից՝ հիմնական շինարարությունը սկսվել է 2024 թվականի կեսերին։
Շինհրապարակն ունի «գաղտնի ռազմական օբյեկտի բոլոր նշանները», ներառյալ երկաթբետոնե և խորը ստորգետնյա թունելները, ասել է չինացի փորձագետը, որը ծանոթ է լուսանկարներին: Կենտրոնը «գրեթե 10 անգամ ավելի մեծ կլինի, քան Պենտագոնը՝ ԱՄՆ-ից առաջ անցնելու [Չինաստանի նախագահ] Սի Ցզինպինի հավակնություններին համապատասխան»։
Փորձագետի խոսքով՝ այս ամրոցը միայն մեկ նպատակի է ծառայելու՝ որպես դատաստանի օրվա բունկեր չինացի զինվորականների համար։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի