Ով թալանում է ժողովրդին, պիտի իմանա՝ այն պետությունը վերադարձնում է․ վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.11.2026 | 23:12
Աշտարակում գտնվող շինանյութի խանութներից մեկի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
27.11.2026 | 22:52
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.11.2026 | 22:37
Հաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամպային հարթակը
27.11.2026 | 22:23
«Դժվար էր, բայց այդ տարիներն ինձ չկոտրեցին․ ամրացրին»․ Դավիթ Սանասարյանը՝ վերջնական արդարացումից հետո
27.11.2026 | 21:55
Արմավիրում քաղաքացին կամավոր հանձնել է մեծ զինանոց․ առգրավվել են ինքնաձիգներ, նռնակներ ու ավելի քան 1000 փամփուշտ
27.11.2026 | 21:42
Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությունը
27.11.2026 | 21:27
Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոս փողոց խաչմերուկից մինչև Խորենացու հատվածը որոշ ժամանակ փակ կլինի
27.11.2026 | 21:14
Ռուսաստանը վեց ամսով արգելել է հնդկաձավարի արտահանումը․ այն չի տարածվի ԵՏՄ երկրների վրա
27.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ. TRIPP−ը մեկնարկեց․ Ի՞նչ է շահելու և ի՞նչ կարող է կորցնել Հայաստանը
27.11.2026 | 20:44
Թուրքիան ու ՌԴ-ն երեք տարով երկարաձգել են գազի մատակարարման պայմանագիրը
27.11.2026 | 20:30
Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու՝ կուսակցությունը դեմ է Հայաստանի անկախությանը, թե ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 20:12
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում զոհվել է առնվազն 49 զինծառայող
27.11.2026 | 20:00
Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդայով չի զբաղվել․ հրապարակել է Պապիկյանի խոսքը կալուգացիների մասին․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 19:49
Բանտում տրանսգենդերին հրաժարվել են բուժօգնություն տրամադրել․ առաջարկել են ինքնուրույն պլոմբավորել սեփական ատամը
27.11.2026 | 19:40
Սարյանի փողոցի արագության զսպման գծանշումը հեռացնում են՝ այլ լուծում գտնելու համար
Բոլորը

«Պետությունից գողացվածը վերադարձնել․ այդպիսի օրակարգ եղել է և կա, բայց եկեք պատկերացնենք այդ պրոցեսի արդեն գործնական պահը, թե ինչպես է վերադարձվում»,- այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «կոպեկ առ կոպեկ թալանվածը վարադարձնելու» իր նախընտրական խոստմանը։

«Այսինքն, մենք բոլորով կամ մեզանից ինչ-որ մեկը գնում է ինչ-որ տեղ, գողացվածը վերցնում է և բերում, դնում է երկրորդ տեղ՝ պետական գանձարան, կամ պետբյուջե։ Այս թեզը գոյության իրավունք ունի։ Հիմա հարց՝ այդ գողացվածը մի տեղում դրաված է, և մենք գիտե՞նք դրա տեղը։ Սա գործնականում իրականանալի կլինի, եթե գողացվածը մի տեղ դրված լինի, ման գանք, հասցեն գտնենք ու «ֆուռեր»-ի շարասյուներով բարձենք, բերենք Հանրապետության հրապարակ․ գողացվածը հարյուրավոր տեղերում է։ Ենթադրենք՝ 2018 թվականից բոլոր տեղերի հետևից հերթով գնացել ենք, մինչև հիմա այդ բոլոր գողացվածը հետ բերված չէր լինի։ Ամեն տեղ տարբեր չափերով են։ Հետևաբար, այդ ամենը հետ բերելու համար մեզ անհրաժեշտ էր ձևավորել համակարգ և զուգահեռ տեղորոշել, թե որտեղ է գտնվում այդ գողացվածը»,- պարզաբանեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։