Եռակի աճ՝ ընտանեկան բռնությունների գործերով․ HRW-ն ահազանգում է, իշխանությունը՝ լուծումներ առաջարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

Հայաստանում անցած տարվա ընթացքում ընտանեկան բռնության դեպքերով վարույթների թվի կտրուկ աճ է արձանագրվել։ Այս մասին տվյալներ է հրապարակել Human rights watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը. «2024 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում Քննչական կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 1535 քրեական վարույթ, ինչը զգալի աճ է՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածում հետաքննված 484 վարույթների համեմատ։ Մեղադրանք է առաջադրվել 197 անձի, դատարան ուղարկված վարույթներով 199 մեղադրյալից 160-ը հանդիսացել են կինը/ամուսինը, 21-ը՝ ծնողը/տատն ու պապը, 8-ը՝ քույրը/եղբայրը, 10-ը՝ զավակը/թոռը»։

Ստացվում է՝ ընտանեկան բռնության դեպքերով նախաձեռնված քրեական վարույթների թիվը մեկ տարում աճել է ավելի քան եռակի։ Դեպքե՞րն են ավելացել, թե՞ իրավապահ համակարգի նկատմամբ վստահությունն է բարձրացել։

Նախորդ տարվա դեկտեմբերի Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդդեմ Հայաստանի առաջին վճիռն էր կայացրել ընտանեկան բռնության մասով։ Հասմիկ Խաչատրյանն 9 տարի շարունակ ամուսնու կողմից հոգեբանական և ֆիզիկական բռնության էր ենթարկվել․ մղձավանջը սկսվել էր ամուսնության հենց առաջին օրերից։

Հասմիկի խոսքով՝ հոգեբանական բռնությանը կամաց-կամաց հաջորդել էր ֆիզիկականը։ Բռնարար ամուսինը սկսել էր ազատություն տալ բռունցքներին՝ ծեծի անունը «խանդ» դնելով։

Ծեծից անմասն չէին մնացել նաև մանկահասակ երեխաները։ Ի վերջո, Հասմիկի համբերության բաժակը լցվում է 2013 թվականի մայիսին, երբ հերթական դաժան ծեծից հետո ուշաթափվում է։ Տան պայմաններում բուժում էր ստանում, երբ դարձյալ բռնության է ենթարկվում ամուսնու կողմից և գիշերով՝ հողաթափերով փախչում է տնից, այս անգամ՝ վերջնականապես։

Հայաստանյան ներպետական ատյաններով որևէ արդյունքի չհասնելուց հետո Հասմիկը դիմել էր ստրասբուրգյան դատարան, որտեղ 10 տարի անց հօգուտ իրեն վճիռ էր կայացվել․ ՄԻԵԴ-ը ՀՀ-ին պարտավորեցրել էր 26 հազար եվրո փոխհատուցել։

2022 թվականից ուժի մեջ մտած Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի համաձայն՝ անկախ նրանից՝ բողոք ներկայացրած անձը կամ տուժողը հե՞տ են կանգնում իրենց բողոքից, թե՝ ոչ, բռնություն գործադրած անձի նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվում է, այս պարագայում՝ հանրային մեղադրողի կողմից։

Արդեն 2026 թվականից կներդրվի Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիր։ Կառավարության նախորդ նիստում Նիկոլ Փաշինյանը փորձեց առավել պարզաբանել փոխնախարարի խոսքը․ փաստորեն, նախկինում ծրագրեր կային ընտանեկան կամ կենցաղային բռնության ենթարկված անձանց համար, հիմա լրացվում է շղթան նաև բռնություն գործադրած անձա՞նց համար:

Ծրագրի թիրախային շահառուներն են լինելու ընտանեկան կամ կենցաղային բռնություն գործադրած այն անձինք, որոնց նկատմամբ ոստիկանությունը կայացրել է նախազգուշացում, և նրանք, որոնց մասով դատարանի կողմից կիրառվել է պաշտպանական որոշում:

Այս ծրագիրը, ի տարբերություն նախորդ որոշ փոփոխությունների, քննարկվել է քաղհասարակության ներկայացուցիչների հետ, որոնք մի շարք խնդրահարույց կետեր առաջարկել են հանել կամ փոփոխել։

Ծրագիրը դեռևս նոր է մեկնարկում։ Ե՞րբ այն իրողություն կդառնա և արդյո՞ք կկատարի իր առաքելությունը, այսպես ասած, դարձի կբերի բռնարարներին, դեռևս շատ վաղ է խոսել։ Մինչ այդ, շարունակում են ահագնացող մնալ ծանր ելքով ընտանեկան բռնության դեպքերը․ միայն 2023-2024 թվականի ընթացքում 4 կին է սպանվել, նրանցից 3-ը՝ ընտանիքի անդամի կողմից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան