ՀՀ օրհներգում փոփոխության նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ օրհներգի մասին օրենքում փոփոխություններն առաջին ընթերցմամբ ընդունվեցին 64 կողմ, 5 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։

Օրենքի փոփոխությամբ առաջարկվում է օրհներգի տեքստը վերադասավորել այնպես, որ ավարտվի` «Թող միշտ պանծա Հայաստան» տողով:

Հիմնական զեկուցող Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ օրինագծի նպատակը ՀՀ խորհրդանիշերից մեկի` օրհներգի նկատմամբ միասնական մոտեցում ունենալն է:

«ՀՀ օրհներգ ասելով` հստակ հասկանանք, թե որն է ՀՀ օրհներգը, ինչ տեքստով, ինչ երաժշտությամբ և ինչ տևողությոամբ ու նրբերանգներով այն պետք է լինի։ Այն պետք է ունենա միասնական ստանդարտ` կոնկրետ տեքստ, տևողություն, երաժշտություն, ռիթմ և օրհներգի կարճ տարբերակի մեկ միասնական մոտեցում` 25-30 վայրկյանի սահմաններում»,- նշեց նա:

Օրինագծի համահեղինակը նաև ասաց, որ օրհներգի պաշտոնական տարբերակը որևէ տեղ հրապարակված չէ, կան բազմաթիվ կատարումներ: Ուստի՝ առաջարկվում է օրենքով ամրագրել, որ Կառավարության կայքէջում հրապարակվի Հայաստանի Հանրապետության պետական օրհներգի տեքստի խմբագրված տարբերակը, և այդ տարբերակը հնչի օրենքով նախատեսված բոլոր դեպքերում: