Բաքվում պահվող ԼՂ նախկին պաշտոնյաների շինծու գործերով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 27-ին

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ, այսօր տեղի է ունեցել Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ու պաշտոնյաների դեմ հարուցված շինծու քրգործերով նախնական դատական երկրորդ նիստը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ տրամադրվել են հայերեն թարգմանիչներ ու փաստաբաններ։ Նշվում է, թե 531,000 տուժողներից գործընթացին մասնակցել է 350-ը։

Ընթացիկ դատավարության ընթացքում քննարկվել են պաշտպանական կողմի միջնորդությունները։

Դատարանում միջնորդությամբ հանդես է եկել Դավիթ Բաբայանի պաշտպանը։ Նա պահանջել է հանդիպում իր պաշտպանյալի հետ։ Մեղադրող կողմը չի առարկել, դատարանն էլ բավարարել է։

Փաստաբանները միջնորդել են իրենց պաշտպանյալների խափանման միջոցը փոխարինել տնային կալանքով, որին պետական մեղադրողը դեմ է եղել։

Ըստ ադրբեջանական կողմի`Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Մելիքսեթ Փաշայանը և Դավիթ Ալլահվերդյանը միջնորդել են բավարարել իրենց միջնորդությունները և նշանակել տնային կալանք։ Մյուսները բավարարել-չբավարարելու հարցը թողել են դատարանի հայեցողությանը։

Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն էլ ասել է,թե տնային կալանքի միջնորդություն չեն ներկայացրել։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 27-ին, և այդ ընթացքում կհրապարակվեն միջնորդությունների վերաբերյալ որոշումները։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն անջատ է քննվում։ Նրա գործով հաջորդ նախապատրաստական դատական նիստը նշանակված է հունվարի 27-ին։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի