Թուրքիայում լեռնադահուկային հանգստավայրում հրդեհի հետևանքով մարդկային կորուստների թիվը հասել է 66-ի, վիրավորներինը՝ 51-ի

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայում Բոլուի Քարթալքայա լեռնադահուկային հանգստավայրի 12-հարկանի հյուրանոցում բռկված հրդեհի  հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի։ Այս մասին թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։

«Այսօր առավոտյան Բոլուի Քարթալկայայի  հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով, ցավոք սրտի, զոհվել է 66 մարդ, 51-ը վիրավորվել է, և մենք շատ ցավում ենք։ Հրդեհը մարվել է, իսկ հովացման աշխատանքները շարունակվում են»,-ասել է նախարարը։

Առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուն ևս հաստատել է, որ հրդեհի հետևանով զոհվել է 66 մարդ։

«Ունենք 51 վիրավոր, նրանցից մեկի վիճակը ծանր է, մյուսների բուժումը շարունակվում է, նրանց վիճակը լավ է։ Մեր 17 վիրավորները դուրս են գրվել»,-հայտնել է Մեմիշօղլուն։

Հյուրանոցից մոտ 230 հյուր տարհանվել է, հրշեջներն ավելի քան 10 ժամ պայքարել են կրակի դեմ: Ականատեսները պատմել են, որ տեսել են, թե ինչպես են որոշ հանգստացողներ կապում սավաններն ու կախում պատուհաններից՝ փախչելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի