Զաքիր Հասանովը Ստեփանակերտում ցամաքային զորքերի խորհրդակցություն է անցկացրել, քննարկել ՀՀ-ի հետ սահմանին իրավիճակը

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի գլխավորությամբ հայաթափված ու էթնիկ զտման ենթարկված Ստեփանակերտում  տեղի է ունեցել ցամաքային զորքերի օպերատիվ խորհրդակցություն։

Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ Ստեփանակերտում հանդիպմանը մասնակցել են փոխնախարարներ,տարբեր տեսակի զորքերի հրամանատարներ, գլխավոր վարչությունների, գերատեսչությունների և ծառայությունների ղեկավարներ, ինչպես նաև՝ ցամաքային զորքերի շտաբը և կազմավորումների հրամանատարները։

«Հանդիպմանը վերլուծվել է ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին առկա օպերատիվ իրավիճակը, զորամասերի մարտական ​​պատրաստության աշխատանքները և զինվորական կարգապահության վիճակը։ Գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը համապատասխան հանձնարարականներ է տվել զորամասերի ծառայողական և մարտական ​​գործունեությունը բարելավելու, զգոնությունը բարձրացնելու, հանձնարարված խնդիրների ճշգրիտ և ժամանակին կատարումն ապահովելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ նաև կարևորվել է բարդ տեղանքով բարձր լեռնային շրջաններում մարտական ​​հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների բոլոր տեսակի ապահովմանը հատուկ ուշադրություն դարձնելը, ներառյալ անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստվածությունը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի