Պուտինն ու Սի Ցզինպինը տեսակապով բանակցություններ են անցկացրել

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը տեսակապով բանակցություններ է անցկացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Xinhua-ն, որին վկայակոչում է ՌԲԿ-ն։

Բանակցությունների մասին հայտնել են նաև Կրեմլից՝ հրապարակելով  զրույցի մեկնարկի կադրերը, որոնցում Պուտինը ձեռքը թափահարում է՝ ի նշան Սի Ցզինպինի ողջույնի։

Զրույցի սկզբում Պուտինը նշել է, որ տարեսկզբին Չինաստանի և Ռուսաստանի ղեկավարների բանակցությունները ավանդույթ են դարձել։ Նա ասել է, որ ռուսական կողմը մտադիր է ամփոփել անցած ժամանակահատվածում կատարված աշխատանքները և նախանշել ռուս-չինական գործընկերության և ռազմավարական փոխգործակցության զարգացման նոր ծրագրեր։

Նա նաև խոսել է Մոսկվայի և Պեկինի տեսակետների համընկնման մասին այն հարցում, թե «ինչպիսին պետք է լինեն հարաբերությունները խոշոր տերությունների միջև»։

«Ռուսաստանի ու Չինաստանի համատեղ աշխատանքը օբյեկտիվորեն կարևոր կայունացնող դերակատարում ունի միջազգային հարցերում»,-ասել է Պուտինը՝ նշելով, երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճը՝ «չնայած դրսի բացասական ազդեցությանը»։ Նրա խոսքով՝ 2024 թվականի 11 ամիսների ընթացքում այս ցուցանիշն աճել է ավելի քան 7%-ով և գերազանցել 220 մլրդ դոլարը։

«Ըստ չինական վիճակագրության՝  ամբողջ տարվա ընթացքում այն ​​կազմել է գրեթե 245 մլրդ դոլար։ Չինաստանը մեր հիմնական առևտրային գործընկերն է, և Ռուսաստանը վստահորեն արդեն զբաղեցնում է հինգերորդ տեղը Չինաստանի առևտրային գործընկերների ցանկում», – հայտարարել  է Պուտինը։

Վերջին անգամ երկու երկրների ղեկավարները խոսել էին հոկտեմբերին Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում:

Ուշագրավ է, որ այս բանակցությունները տեղի են ունենում Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց ժամեր անց։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի