«Ձեր նախագահության օրոք մեր հարաբերություններն ավելի կամրապնդվեն»․ Ալիևը շնորհավորել է Թրամփին

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնած Դոնալդ Թրամփին։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նամակում Ալիևը «իր ամենաանկեղծ շնորհավորանքներն է հայտնել Ամերիկայի Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություն ապագա պատասխանատու բարձր մակարդակի գործունեության մեջ՝ ի շահ բարեկամ ամերիկյան ժողովրդի»:

«Վստահ եմ, որ Ձեր հետագա գործունեությունը կարևոր դեր կխաղա աշխարհում խաղաղության հաստատման և միջազգային անվտանգության ամրապնդման գործում։ Ադրբեջանը և Միացյալ Նահանգները միշտ սերտորեն համագործակցել են գլոբալ մարտահրավերների և սպառնալիքների, միջազգային ահաբեկչության և դրա տարբեր դրսևորումների դեմ պայքարում՝ ելնելով իրենց ազգային անվտանգության շահերից»,-նշել է Ալիևը՝ բարձր գնահատելով  համագործակցությունը էներգետիկ ոլորտում, որը ծառայում է ԱՄՆ դաշնակիցների էներգետիկ անվտանգության ապահովմանը և հիմնված է լավ ավանդույթների և ամուր հիմքերի վրա։ Նա ընդգծել է Թրամփի մշտական ​​աջակցությունը Ադրբեջանի էներգետիկ քաղաքականությանը։

«Մենք մտադիր ենք շարունակել մեր ակտիվ և արդյունավետ համատեղ աշխատանքը Միացյալ Նահանգների հետ՝ հիմնված  փոխադարձ վստահության վրա, ինչպես ավանդական, այնպես էլ նոր համագործակցության ոլորտներում, և սերտորեն համագործակցել Ձեզ հետ այդ ոլորտներում: Հավատում եմ, որ Ձեր նոր նախագահության ընթացքում Ադրբեջանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև բարեկամական և գործընկերային հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն և նոր բովանդակություն կստանան»,-հայտարարել է Ադրբեջանի  նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի