Ավինյանն արձակուրդ է մեկնել տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտի ֆոնին․ քաղաքապետը կվերադառնա՞ աշխատանքի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.07.2026 | 23:30
ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու տեսչության մասնակցությունը
17.07.2026 | 23:21
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
17.07.2026 | 23:07
Ավարտվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելմանը նվիրված եռօրյա աշխատաժողովը
17.07.2026 | 22:56
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
17.07.2026 | 22:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
17.07.2026 | 22:33
Հիմնանորոգվել է Սևան- Շողակաթ-Վարդենիս մայրուղուց Ծափաթաղ գյուղ մտնող ճանապարհը
17.07.2026 | 22:24
COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու առաջիկա անելիքները ներկայացվել են դիվանագիտական առաքելություններին
17.07.2026 | 22:22
Մեկ հարթակ, տասնյակ ընկերություններ․ eLogi Fest 26-ը բացում է լոգիստիկ նոր հնարավորություններ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 22:13
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
17.07.2026 | 22:00
Ո՞վ է իրականում Կոնստանտին Սոկոլովը, որ ղեկավարելու է TRIPP+ զարգացման հիմնադրամը
17.07.2026 | 21:50
Ադրբեջանը վերսկսում է ուղիղ չվերթները դեպի ՌԴ, որոնք դադարեցվել էին AZAL-ի ինքնաթիռի կործանումից հետո
17.07.2026 | 21:39
Առաջին անգամ հայկական բոլոր ակումբները հաղթահարել են եվրագավաթների որակավորման առաջին փուլը
17.07.2026 | 21:26
«Ոդիսևս» նոր հեռուստասերիալի նկարահանումները Հայաստանում և Հունաստանում կմեկնարկեն 2027 թվականի սկզբին
17.07.2026 | 21:14
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
17.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Իսպանիա vs Արգենտինա․ Ֆուտբոլային մեծ բախում՝ Աշխարհի չեմպիոնի գավաթի համար․ ո՞ր թիմը կհաղթի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տրանսպորտի թանկացման և դրա դեմ բոյկոտի մասին հայտարարությունների ֆոնին այսօր հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանգստի է մեկնել։ Ինչո՞ւ հենց հիմա՝ նրա քարտուղար Հայկ Կոստանյանը Factor TV-ի հարցին ի պատասխան ասաց, որ արձակուրդի օրերը նախապես որոշված են եղել․ Ավինյանը արձակուրդ է մեկնել հունվարի 16-ից և աշխատանքի կվերադառնա հունվարի 27-ից։

Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցությունը ավտոկայանատեղիներում մեքենա կայանելու վճարի` 13 անգամ թանկացման և տրանսպորտի թանկացման որոշմումների կասեցման օրակարգով վաղը՝ հունվարի 21-ին արտահերթ նիստ է նախաձեռնել։ Ավինյանի՝ արձակուրդ մեկնելը պարզապես զուգադիպե՞լ է այս նախաձեռնության հետ․ Կոստանյանի խոսքով՝ մեկը մյուսի հետ կապ չունի։

Քանի որ Ավինյանն արձակուրդում է, ավագանու արտահերթ նիստը վաղը կվարի նրա առաջին տեղակալը՝ ՔՊ-ական Արմեն Փամբուխչյանը։ Նիստը կկայանա, եթե քվորում ապահովվի, այսինքն՝ դահլիճում ներկա լինի 65 հոգանոց ավագանու առնվազն 33 անդամ։ ՔՊ-ի հետ քաղաքի կառավարումը ստանձնած «Հանրապետություն» խմբակցությունն արդեն հայտարարել է, որ չի մասնակցելու նիստին՝ օրակարգը որակելով հասարակությունը բևեռացնող և Երևանի զարգացմանը խոչընդոտող։

Իշխանական ՔՊ խմբակցությունը ևս չի մասնակցի արտահերթ նիստին, թե ինչու՝ այդ մասին հայտարարություն կտարածեն՝ Factor TV-ին հայտնեց խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։ Նրանից էլ հետաքրքրվեցինք՝ քաղաքապետի արձակուրդ մեկնելը կապ ո՞ւնի ընդդիմադիր խմբակցության նախաձեռնության հետ։

«Ընդհանրապես պատահական է, որովհետև չգիտեինք, որ իրենք արտահերթ նիստ են հրավիրելու, ես էլ այս պահին երկրում չեմ։ Եթե նախապես օր համաձայնեցնեին, միգուցե այլ կերպ լիներ»,- ասաց ՔՊ խմբակցության ղեկավարը։

Չնայած ավագանու իշխանական անդամների պնդումներին՝ «Մայր Հայաստան» խմբակցության՝ արտահերթ նիստ գումարելու նախաձեռնության մասին հայտնի էր հունվարի 13-ից՝ այսինքն Ավինյանի արձակուրդ մեկնելուց առաջ։
«Նախապես համաձայնեցնելը ո՞րն»,- ասում է «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարի խոսքով՝ իրենց այս նախաձեռնությունն իշխանականանների շրջանում անհարմարություն է առաջացրել։

«Էն կտրուկությունը, էն մերժողականությունը, որ իրենք են ցուցաբերում, ամենևին էլ չի խոսում սեփական կառավարման որակների վրա վստահ իշխանության մասին, հակառակը՝ դա ինդիկատորն է, որ այս իշխանություններն ունեն կարկատած մեծամասնություն, որը ցանկացած պահի կարող է կա՛մ Whatsapp-ի «sms»-ով, կա՛մ գործընկերների քմահաճույքներով փլուզվել»,- ասում է Սուքիասյանը։

Արձակուրդի մեջ գտնվող Ավինյանը Whatsapp-ով անցանկալի sms կստանա՞ կամ հնարավո՞ր է այլևս չվերադառնա աշխատանքի․ նրա թիմակից Արմեն Գալջյանը կտրուկ արձագանքեց։

«Ո՛չ, հնարավոր չէ»,- ասաց նա։

Իսկ, օրինակ, ՔՊ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն առհասարակ անպատասխան թողեց հարցն ու հեռացավ։

Նկատենք, որ նման սցենարով հրաժարականի կամ աշխատանքից ազատման նախադեպեր եղել են․ օրինակ՝ 2019 թվականի սեպտեմբերին ոստիկանապետի պաշտոնն զբաղեցնող Վալերի Օսիպյանը մեկնել էր արձակուրդ։ Այդ ընթացքում պարզ դարձավ, որ նա ազատվել է պաշտոնից և նշանակվել վարչապետի գլխավոր խորհրդական։

2022 թվականի մարտի 28-ին էլ Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն էր մեկնել արձակուրդ, և հենց այդ օրը պարզ դարձավ, որ իրավապահները խուզարկություն են իրականացրել նախարարությունում։ Օրեր անց Փիլոյանը կալանավորվեց և ազատվեց նախարարի պաշտոնից։

Ավինյանի հասցեին քննադատություն և հրաժարականի պահանջներ հնչեցին 2024-ի տարեվերջին հոր աղմկահարույց հայտարարությունից ու զանգվածային դժգոհությունից հետո․ փոխարենը քաղաքապետը բավարարվեց միայն ներողությամբ։ Ինչո՞ւ հրաժարական չտվեց՝ օրերս Factor TV-ի այս հարցին Ավինյանը չպատասխանեց։

Ի դեպ, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունն այսօր Ավինյանի փոխարեն անցկացնում էր քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը։ Factor TV-ն արձանագրում է, որ 2023 թվականի ավագանու ընտրություններից հետո առաջին անգամ է Փամբուխչյանը գործակարգավարական խորհրդակցություն վարում։ Նկատենք, որ ամռանը, երբ Տիգրան Ավինյանը դարձյալ արձակուրդ էր մեկնել, նիստն այդ օրերին ոչ թե անցկացրեց նրա առաջին տեղակալը, այլ պարզապես երկու շաբաթ նիստ տեղի չունեցավ։ Հայկ Կաստանյանն այսօր պարզաբանեց՝ այդ ժամանակ հսկողականներ չեն եղել, ուստի բովանդակային ասելիք չեն ունեցել, այդ իսկ պատճառով խորհրդակցություն տեղի չի ունեցել։ Ուշագրավ է նաև այն, որ 2023-ին ավագանու ընտրություններից առաջ` քարոզարշավի ակտիվ փուլում, Տիգրան Ավինյանը, լինելով արձակուրդում, ընդհատել էր արձակուրդը, մեկ օրով աշխատանքի վերադարձել և վարել գործակարգավարական նիստը։

Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան