«Անընդունելի են կողմնակալ քայլերը»․ Բայրամովը դժգոհել է ՀՀ-ին ԱՄՆ-ի աջակցությունից

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն 2024 թվականին տեսել է Հայաստանին ԱՄՆ-ի միակողմանի աջակցության փաստեր։ Այս մասին ադրբեջանցի նախարարն ասել է տեղական լրատվամիջոցների հետ զրույցում՝ միաժամանակ նշելով, որ չի ցանկանում մեկնաբանել երկու երկրների հարաբերությունները։

«Բայց ընդհանուր առմամբ, կարող եմ նշել, որ 2024 թվականին մենք տեսանք Հայաստանին միակողմանի աջակցության փաստեր թե՛ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, թե՛ դեմոկրատական ​​վարչակազմից, թե՛ եվրոպական մի շարք մայրաքաղաքներից։ Եթե հիշում եք, անցյալ տարվա ապրիլի 5-ին հանդիպումներ են եղել ԱՄՆ պետքարտուղարի, Եվրոպական միության հանձնաժողովի նախագահի, Հայաստանի վարչապետի միջև։ Այնուամենայնիվ, դժվար էր դրան որևէ բացատրություն տալ։ Անընդունելի են կողմերի կողմնակալ մոտեցումները, որոնք փորձում են ներկայանալ որպես միջնորդ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի բավականին ինտենսիվ փուլում»,-ասել է Բայրամովը։

Նա նշել է, թե տեսել են ԱՄՆ դեմոկրատական ​​վարչակազմի կողմից մի շարք «կողմնակալ քայլեր, երբ Ադրբեջանը վերականգնել է իր ինքնիշխանությունը, Ազատության աջակցության ակտի թիվ 907 ուղղումը չեղյալ համարելու հետագա քայլեր չեն ձեռնարկվել, և այդպիսով որոշակի առումով Ադրբեջանին պատժելու մտադրություն է եղել»։

«Հիմա 4 տարի ԱՄՆ-ում հանրապետականները կլինեն իշխանության։ Մենք կարծում ենք, որ ԱՄՆ-ում նոր նախագահի երդմնակալությունից հետո մենք կտեսնենք Ադրբեջանի նկատմամբ մոտեցումների տարբերություն, առնվազն փոխադարձ շահերի ու հարգանքի հիման վրա ձևավորված հարաբերություններ»,-ընդգծել է Ադրբեջանի ԱԳ  նախարարը։

Հիշեցնենք, որ օրերս էլ Բայրամովը, անդրադառնալով ԱՄՆ-ի հետ հարաբերություններին, հայտարարել էր, թե «ժամանակն է ամբողջությամբ դադարեցնել USAID-ի գործունեությունն Ադրբեջանում»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի