Նիկոլա Ազնավուրն աջակցության խոսքեր է ուղղել Ռուբեն Վարդանյանին

Լուրեր

06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

«Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ, Շառլ Ազնավուրի որդի Նիկոլա Ազնավուրը հայտարարություն է տարածել Ռուբեն Վարդանյանի դատավարության վերաբերյալ՝ նշելով, որ իր համար մեծ պատիվ է տարիներ շարունակ ճանաչել Ռուբեն Վարդանյանին։

«Խոր հիացմունքով եմ խոսում մի մարդու մասին, որը մշտապես աչքի է ընկել որպես տեսլական ունեցող գործիչ և նվիրյալ հայրենասեր։ Բարեգործական նախաձեռնությունների և կրթական ծրագրերի իրականացմամբ Ռուբենն ապացուցել է, որ իրական հաջողությունը մարդկանց կյանքի բարելավումն է և ստեղծած արժեքները։ «Ավրորա» մրցանակի հիմնումը վկայում է կարեկցանքի, մարդկային տոկունության և հույսի ուժի նկատմամբ նրա խոր հավատի մասին»,- «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հրապարակման մեջ նշել է Ազնավուրը։

Նա ընդգծել է, որ այսօր բախվում ենք ցավալի իրականության։ «Ռուբենն արդեն 471 օր կալանքի տակ է գտնվում Ադրբեջանում։ Ապօրինի այս գործողությունները, որոնք ունեն բացառապես քաղաքական շարժառիթ, արդարության և մարդու իրավունքների ոտնահարում են։ Ռուբեն Վարդանյանի նվիրվածությունը հայ ժողովրդին ու համամարդկային արժեքներին իսկապես բացառիկ է։ Նա ազնվության և կարեկցանքի մարմնացում է, որակներ, որոնք ոգեշնչում են։ Հպարտ եմ Ռուբենին իմ ընկերն անվանել և անհամբերությամբ սպասում եմ այն օրվան, երբ նա կկարողանա շարունակել աշխարհը դեպի լավը փոխող նախաձեռնությունների իրագործումը: Այսօր առավել, քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին։ Նրա քաջությունը և նվիրումը ոչ միայն մեր աջակցությանն են արժանի, այլև մեր միասնական ջանքն են պահանջում`ապահովելու նրա ազատությունն ու պաշտպանելու այն արժեքները, որոնք նա մարմնավորում է»,-եզրափակել է Նիկոլա Ազնավուրը։