Մեղադրական դատավճիռ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում զենքով գործելուց հրաժարվելու հրաման նախապատրաստած բարձրաստիճան երկու զինվորականների վերաբերյալ

Լուրեր

06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
Բոլորը

Պաշտպանության նախարարության N բանակային կորպուսի հրամանատարի բարոյահոգեբանական աշխատանքների գծով տեղակալը և N զորամասի հրամանատարի տեղակալ-շտաբի պետը Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 27-ի դատավճռով դատապարտվել են համապատասխանաբար՝ 4 տարի 9 ամիս 11 օր և 4 տարի 10 ամիս 6 օր ժամկետով ազատազրկման․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ դատախազը 2023 թվականի օգոստոսի 29-ին հաստատել էր վերոնշյալ անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ Պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի տեղակալ-շտաբի պետը տեղեկացել է, որ 2020 թվականի հոկտեմբերի 19-ին N զորամասի հրամանատարը, նույն զորամասի հրամանատարի տեղակալը, զորամասի 3-րդ գումարտակի հրամանատարը և նույն գումարտակի անձնակազմից 35 զինծառայող Լեռնային Ղարաբաղի Դաղթումաս բնակավայրի տարածքում ծավալված մարտական գործողությունների ընթացքում ընկել են շրջափակման մեջ և զոհվել: N զորամասի հրամանատարի տեղակալ-շտաբի պետը նույն օրը Խնձորեսկ գյուղում տեղակայված Պաշտպանության նախարարության N զորամասի շտաբ է կանչել 2-րդ գումարտակի հրամանատարին ու 3-րդ գումարտակի հրամանատարի տեղակալին, որտեղ N բանակային կորպուսի հրամանատարի բարոյահոգեբանական աշխատանքների գծով տեղակալի հետ հրաման են տվել խուճապ տարածել N զորամասի զինծառայողների շրջանում, որպեսզի մարտի ժամանակ զինծառայողները հրաժարվեն զենքով գործելուց: 2-րդ գումարտակի հրամանատարն ու 3-րդ գումարտակի հրամանատարի տեղակալը, գիտակցելով տրված հրամանի ապօրինի լինելը, ենթակա զինծառայողներից որևէ մեկին նման տեղեկություն չեն հայտնել:

2023 թվականի օգոստոսի 24-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Պաշտպանության նախարարության N բանակային կորպուսի հրամանատարի բարոյահոգեբանական աշխատանքների գծով տեղակալի և N զորամասի հրամանատարի տեղակալ-շտաբի պետի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 35-380-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ մարտի ժամանակ զենքով գործելուց հրաժարվելու նախապատրաստությունը):

Դատարանը, հիմք ընդունելով Քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածը, մեղադրյալների նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով:

Դատական ակտը ստանալուց հետո Դատախազությունը պատժի մասով վերաքննիչ բողոք կներկայացնի:

 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: